«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»

«Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում ու անկյուն էր կանգնեցնում էնքան, մինչև ներողություն խնդրեմ»

Երեսունհինգամյա Արևիկը (անունը փոխված է), ամուսնության 18 տարիների ընթացքում պարբերաբար ենթարկվելով ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական բռնությունների, ի վերջո,  ամուսնալուծության հայց է ներկայացրել դատարան: «Տասնվեց տարեկան էի, երբ ամուսնացա,- պատմում է Արևիկը,-ամուսինս երկու տարով մեծ էր ինձնից: Սիրելով եմ ամուսնացել: Հետո սկսեցին վեճեր առաջանալ, հետո վեճերը պարտադիր վերջանում էին ծեծով: Ինձ փոքր էրեխու պես պատժում էր, ծեծում և անկյուն էր կանգնեցնում: Կանգնում էի էնքան, մինչև ներողություն խնդրեի, բայց ես ներողություն չէի խնդրում, որովհետև մեղավոր չէի…»:

Facebook Twitter Linkedin