«Հիմա հաճախ են խոսում կանանց իրավունքներիմասին: Բայց ինձ թվում է` մեզ մոտ այդ ամենի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Կնոջը նսեմացնում, ոտնահարում են հենց ծննդյան օրից:Երբ աղջիկ է ծնվում, աչքալուսանքին հաջորդում է մխիթարանքը, թե` ոչինչ, հաջորդը տղա կլինի…Չգիտեմ, գուցե մայրաքաղաքում այդպես չէ, սակայն գավառում, այն էլ` Երևանից 250 կմ հեռու գտնվող գյուղում, կինը որքա˜ն խոչընդոտներ պետք է հաղթահարի, որ կարողանա խոսել իր իրավունքներիմասին: Այդ ի՞նչ դասընթաց պետք է կազմակերպեն գավառում ապրող կնոջ համար, որ իրավունք չունի քնելու այն ժամանակ, երբ սկեսրայրը դեռ արթուն է:Կամ ի՞նչ սոցիոլոգիական հարցում պետք է անցկացնեն,…