«Անկախը», նախքան բրիտանական «Kingfisher» և ռուսական «Махаон» հրատարակչությունների դեմ դատական գործընթաց սկսելը պատրաստվում էր գրքի վաճառքն ու տարածումը դատական ճանապարհով կանխարգելել նախ Հայաստանում: Սակայն Երևանի երկու խոշոր գրախանութները («Նոյյան տապան», «Գրքերի աշխարհ»), որոնք վաճառքում ունեին այդ հանրագիտարանը, խոստովանեցին, որ հանրագիտարանը վաճառել են՝ առանց տեղյակ լինելու, որ այն պարունակում է Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և խոստացան վաճառքից հանել գրքերը: