«Անկախը» շարունակում է հետամուտ լինել աշխարհագրական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներկայացրած բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Սակայն ցավով պետք է արձանագրել, որ առայժմ դրական արդյունքը տեսանելի չէ: Հերքման պահանջով նամակին, որն ուղղվել է բրիտանական և ռուսական հրատարակչություններին, դեռ պատասխան չի տրվել: Իսկ ամենացավալին այն է, որ արձագանք չի եղել նաև հայկական այն կառույցների կողմից, որոնց ուղարկվել են նամակի պատճենները (Ռուսաստանում և Մեծ Բրիտանիայում հայկական դեսպանություններ և ՀՀ արդարադատության նախարարություն):