Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»

Արմեն Այվազյան. «Բրիտանական ու ռուսական հրատարակչություններին պատասխանատվության կանչելը պետության պարտավորությունն է»

Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկություններով լի հանրագիտարանը հրատարակած բրիտանական և ռուսական հրատարակչություններին  պատասխանատվության ենթարկելու գործընթացը պետք է  ստանձնի պետությունը:   Այս համոզման է քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը` անընդունելի համարելով հայկական պետական կառույցների բռնած «չեզոք» դիրքորոշումը. «Էդ դեպքում ինչի՞ համար է պետությունը մեր՝ հարկատուների հաշվին պահում այն բոլոր կառույցները, որոնք կոչված են զբաղվելու հենց նման հարցերով,- ասում է նա,- չէ՞ որ սա միակ դեպքը չէ, սա երևույթ է, որի դեմ պայքարելու պատասխանատվությունն ու պարտավորությունը պետք է  ստանձնեն պետական կառույցները` սկսած նախագահականից և վերջացրած արտաքին գործերի նախարարությամբ ու վերլուծական հիմնարկներով»:

Facebook Twitter Linkedin