Սեռական բռնություն ասելով` Հայաստանում հաճախ հասկանում են միայն բռնաբարություն, սակայն սեռական բռնության ձևերը խիստ բազմազան են. օրինակ` հայացքներ, համբույրներ, հպումներ, առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ, որոնք դիմացինի մեջ անհանգստություն ու վախ են առաջացնում: Կանայք, ովքեր անտեղյակ են սեռական բռնության ձևերին, չեն էլ մտածում, թե իրենք երբևէ ենթարկվել են սեռական բռնության, սակայն պարզելով, թե այն ինչ է իրենից ներկայացնում, հանկարծ բացահայտում են, որ այդ երևույթն այս կամ այն չափով իրենց էլ է առնչվել: