Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը Արտյոմի սրտին չհասավ. նրա ծոցագրպանում Նոր կտակարանն էր

Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը Արտյոմի սրտին չհասավ. նրա ծոցագրպանում Նոր կտակարանն էր

«Այդ օրը շատ-շատ էին կրակում,  նրանց մոտ Բայրամի տոնն էր սկսվում, մենք էլ շատ զգույշ էինք, զինվորներին էլ էինք զգուշացրել, որ գլուխները խրամատից չհանեն, բայց ու՞մ մտքով կանցներ, որ առանց տեսադաշտի, մի փոքր անցքից կխփեն»,-պատմում է Արտյոմը: Մարտի 1-ն էր: Երեսնամյա սպա Արտյոմ Սահակյանը մարտական հերթապահության էր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի սահմանում: Ժամը 12:40 էր, երբ նա հանկարծ սուր ցավ զգաց կրծքին. «Հասկացա, որ խփեցին,- պատմում է Արտյոմը,- մի քանի վայրկյանից ծնկներս սկսեցին թուլանալ: Զինվորներիս խնդրեցի, որ ինձ բռնեն: Հարցրեցի` էլ ո՞ւմ է կպել,  ասացին` ոչ ոքի: Հանգստացա»:

Facebook Twitter Linkedin