Մանկատան երեխաներին ամենաշատը հուզում է` « իմ մաման ո՞ւր է, կգա՞…»

Մանկատան երեխաներին ամենաշատը հուզում է` « իմ մաման ո՞ւր է, կգա՞…»

Մոտ 10 ամսական Հռիփսիմեին օրեր առաջ մայրը թողել էր Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ մի երկտողով, որում նշել է երեխայի անունն ու գրել, թե երեխային հանձնում է Աստծո խնամքին: Մայրն իր արարքը պատճառաբանել էր նրանով, որ ամուսինը չի հավատում` երեխան իրենից է: Տեսնելով եկեղեցու բակում մանկական սայլակի մեջ պառկած միայնակ երեխային՝ մարդիկ մտածել են, թե մայրը եկեղեցում է, և երեխային ներս են տարել, որ չմրսի: Մորն այդպես էլ չեն գտել, փոխարենը գտել են երկտողը: Կապուտաչյա ու շիկահեր փոքրիկի կացարանն այս պահին Երևանի Նորք-Մարաշ համայնքում գտնվող «Մանկան տունն» է:

Facebook Twitter Linkedin