1978 թ. Թոմսոնը, Խորենացու «Հայոց պատմությանը» անհավաստի աղբյուրի պիտակ փակցնելուց ու Պատմահորը վատաբանելուց հետո որևէ լուրջ հակահարված չստանալով, անցավ Փարպեցուն ու Եղիշեին: Եղիշեն նույնպես Թոմսոնի համար գիտական էթիկան խախտող մի ոչ բարոյական կերպար է, իսկ նրա երկը՝ ոչ թե ականատեսի պատմած, այլ իբր ընդամենը Ղազար Փարպեցու հաղորդումների գրական ընդարձակ վերամշակում: