Խանդ՝ հիվանդությո՞ւն, թե՞ վարքագիծ

xand-1

Շատ աղջիկներ խանդը դիտում են՝ իբրև տղամարդկային վարքագծի միանգամայն նորմալ դրսևորում: Ավելին, շատերն, անգամ, չեն պատկերացնում տղամարդու սերն առանց խանդի: Հավանաբար «խանդ» կոչվող աննորմալ երևույթի նկատմամբ միանգամայն նորմալ վերաբերմունքն էլ հանգեցնում է այնպիսի հետևանքների, ինչպիսիք այս պատմություններում են:

«Նույնիսկ զուգարան չէր թողնում, որ մենակ գնամ»

Դպրոցում սովորում էի գերազանց, երազում էի բժշկուհի դառնալ: Ընդունվեցի բժշկական ինստիտուտ, և թվում էր, թե արդեն իրականություն է դարձել երազանքս, բայց հինգերորդ կուրսում իմ ապագա ամուսինը բռնի կերպով փախցրեց ինձ:

Ես նրան չէի ճանաչում, գաղափար անգամ չունեի նրա մասին: Սկսեց սպառնալ, որ եթե իրեն չենթարկվեմ, կվնասի եղբորս, իսկ ինստիտուտն ինձ համար հիշողություն կդառնա: Ստիպված ենթարկվեցի:

Ամուսնացանք: Հետո պարզվեց, որ ամուսինս տառապում է մոլագար խանդով:

Երբ հղիացա, ամուսինս ինձ տարավ բժկի: Բժիշկն ինչ որ հաշվարկներ արեց, և իմ ծննդաբերության օրը նշեց չորս օր շուտ, քան մեր հաշվարկածն էր: Սա բավական էր, որ նա ինձ տուն տաներ ու ծեծի ենթարկեր: Մի քանի օր անց ինձ տարավ բժշկի և պահանջեց պտուղը հեռացնել:

Ես բառեր չեմ գտնում պատմելու իմ ապրումների մասին: Հետո ես նորից հղիացա: Ամուսնուս արդեն այնքան էլ չեմ մեղադրում՝ հասկանալով, որ  նա պարզապես հիվանդ է: Նա ինձ նույնիսկ զուգարան չէր թողնում, որ մենակ գնամ: Քնելուց առաջ մահճակալներից մեկը քաշում էր դռան մոտ, իսկ գլխի տակ էլ կացին դնում, որ իմ «սիրեկանին» սպանի: Իսկ ամենասարսափելին այն է, որ նա չընդունեց մեր երկրորդ երեխային՝ հայտարարելով, թե իրենից չէ: Նույնիսկ հիվանդանոց չեկավ և հրաժարվեց երեխային անուն դնել:

Փոքրիկին հիվանդանոցից տուն բերելուց երկու օր անց նա նոր կռիվ սարքեց, կացինը ձեռքին հարձակվեց ինձ վրա՝ ասելով, թե ինձ էլ կսպանի, իմ բժշկին էլ:

Սկեսուրս մի կերպ ինձ ու երեխաներին փախցրեց, նստեցրեց մեքենա ու բերեց իմ հայրական տուն, թողեց դռան առաջ ու հեռացավ: Ծնողներիս օգնությամբ ոտքի կանգնեցի, ուսումս շարունակեցի, ավարտեցի: Հիմա աշխատում եմ: Թվում է, թե դա մի դաժան ու սարսափելի երազ էր:

Մորը համբուրելը ճակատագրական եղավ

Ամուսնությունից հետո ամուսինս արգելեց ինձ աշխատել, շփվել ընկերուհիներիս հետ, հանդիպել հարազատներիս ու բարեկամներիս, հյուրեր ընդունել, բացելտան դուռը, երբ ինքը տանը չէր, խոսել հեռախոսով առանց իր թույլտվության, գնումներ կատարել, երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տանել, որևէ մեկի տուն հյուր գնալ և այլն:

Նույնիսկ արգելում էր իր բացակայության ժամանակ  բացել պատշգամբի փեղկերը և լվացք փռել: Ցանկացած վրիպում ամուսնուս սահմանած կանոններից նշանակում էր, որ դաժան ծեծի պիտի ենթարկվեմ:

Մի անգամ ինձ այցելեց մայրս, ես հրաժեշտ տալիս համբուրեցի նրան: Դրանից հետո ամուսինս ինձ ծեծեց, ստիպեց, որ ծնկաչոք ներողություն խնդրեմ: Այնուհետև քաշքշեց, ստիպեց նստել դռան մոտ փռված փալասին, իսկ մեծ աղջկաս պատվիրեց, որ ափսեի մեջ ճաշ լցնի և դնի իմ առաջ: Նա բղավում էր, հայհոյում, վարկաբեկում ինձ:

Այս վերջին միջադեպը ստիպեց ինձ վերցնել երեխաներիս ու հեռանալ տնից: Թաքնվեցի բարեկամներիցս մեկի տանը: Ամուսինս ամենուր փնտրում էր ինձ, սպառնում, որ գտնելու դեպքում կսպանի, քանի որ համարձակվել եմ առանց իր թույլտվության դուրս գալ տնից:

Խանդի պատճառով ստիպել էր կնոջն ինքնասպան լինել

Քույրս սովորում էր գերազանց, մեր մեջ ամենագեղեցիկն էր: Երևի դա էր պատճառը, որ հայրս չթողեց` ուսումը շարունակի: Հետո խնամախոսներ եկան, և քրոջս նշանեցինք:

Հենց առաջին օրվանից փեսացուն սկսեց ահավոր խանդի տեսարաններ սարքել: Քույրս փորձեց նշանը հետ տալ, բայց ծնողներս թույլ չտվեցին:

Ամուսնանալուց հետո նա արգելեց քրոջս երեխա ունենալ՝ հայտարարելով, թե իրեն երեխա պետք չի: Անընդհատ ծեծում էր քրոջս՝ անիմաստ պատճառաբանություններ բերելով: Այդպես նա չորս երեխա կորցրեց:

Մի անգամ էլ ինչ որ անհիմն խանդի պատճառով քրոջս սարսափելի ծեծի ենթարկելուց հետո քարշ էր տվել իրենց գոմն ու պահանջել, որ ինքն իրեն կախի: Քույրս, հավասարակշռությունը կորցրած, մի կերպ փախել էր, եկել մեր տուն:

Այդ օրվանից քրոջս մոտ ի հայտ եկան հոգեկան խանգարման նշաններ: Նա ինձ ասում էր, որ եթե ամուսնանամ, ինքն իրեն վերջ կտա: Իմ նշանադրության օրը քույրս սուր դանակով լեզուն կտրեց: Երկու ամիս մնաց հիվանդանոցում, բուժվեց և դուրս գրվեց: Բայց արդեն նրա ճակատագիր խաթարվել էր…

Մահացավ 42 տարեկանում:

Անիմաստ խանդը երեխայի պահվան պատճառ դարձավ

Մեր ծանոթությունը պատահական էր: Մի անգամ փողոցն անցնելիս ավտովթարի ենթարկվեցի: Վարորդը՝ մի հաճելի երիտասարդ, ինձ տեղափոխեց հիվանդանոց: Ոտքս էր կոտրվել, և ուղեղի ցնցում էի ստացել: Բուժման ընթացքում այդ երիտասարդը շատ հոգատար էր իմ նկատմամբ, ամեն օր գալիս էր, ծաղիկներ ու նվերներ բերում: Մի օր էլ ինձ սիրո խոստովանություն արեց: Ես երջանիկ էի, քանի որ ինքս էլ էի սիրահարվել նրան: Նույնիսկ շնորհակալ էի Աստծուն, որ թեկուզ այդ գնով հանդիպել էի նրան…

Երբ կազդուրվեցի, ամուսնացանք: Մի քանի ամիս երջանիկ էինք, բայց աստիճանաբար բացահայտվեցին նրա կասկածամիտ ու խանդոտ բնավորության գծերը: Մեր տանը սկսվեցին վեճն ու կռիվները: Չգիտես ինչու՝ համոզված էի, որ կփոխեմ նրան, բայց…

Մեր ամուսնությունից երկու տարի անց ծնվեց առաջնեկս: Երեխան մեկ տարեկանում ծանր հիվանդացավ: Իմ խնդրանքներին, աղաչանքներին, որ երեխային հիվանդանոց տանենք, նա ուշադրություն չէր դարձնում, իսկ մի օր էլ, երբ շատ պնդեցի, ինձ դաժանորեն ծեծեց՝ ասելով. «Չլինի՞ բժիշկը սիրեկանդ է, չգիտես՝ ոնց տեսնես, էրեխուն ես մահանա անում…»:

Երեք ամիս անց երեխան մահացավ՝ տանը: Սիրտս բզկտվում էր ցավից: Նույնիսկ ինքնասպանության փորձ արեցի, բայց այդտեղ էլ բախտս չբերեց. վրա հասավ մայրս, և ինձ վերակենդանացման բաժին տեղափոխեցին:

Հիմա ապրում եմ հենց այնպես, դատարկված հոգով ու հիասթափված ամեն ինչից: Ամեն անգամ ինքս ինձ ասում եմ. «Երանի այդ ավտովթարի ժամանակ մահացած լինեի…»:

«Չէր թողում՝ գոնե բացատրեմ, թե ինչու էր դուռը բաց»

Իմ ամուսնական կյանքի 23 տարիներից ոչ բոլորն են այսքան դաժան եղել: Սկզբում, կարելի է ասել, միջին վիճակ էր: Հետո սկսվեց տառապանքը: Ամուսինս անիմաստ տեղը խանդում էր ու նմանվում էր գազանի՝ թունավորելով թե´ իմ, թե´ իր կյանքը: Ժամանակ առ ժամանակ խանդի տեսարաններ է սարքում՝ թե ինչու՞ խանութից ուշացար, ինչու՞ ես նոր զգեստ հագել, ո՞ւմ հետ էիր հեռախոսով խոսում և այլն: Իսկ երբ ցրված եմ լինում, կատաղում է՝ թե ո՞ւմ մասին ես մտածում:

Գարնանը ամուսինս ընկերների հետ գնացել էր սունկ հավաքելու: Նրա գրպանում էր մնացել մեր տան միակ բանալին: Այդ պատճառով էլ քնելուց առաջ դուռը չէի կարողացել փակել: Երբ վերադարձավ, ուշ գիշեր էր, իսկ դուռը՝ բաց: Գազազեց, սկսեց հայհոյել ինձ, ծեծել: Չէր թողում, որ գոնե բացատրեմ, թե ինչու էր դուռը բաց:

Ստիպված երեխաներիս հետ փախա տնից: Գիշերեցինք հարևանի տանը, իսկ հաջորդ օրը մեկնեցինք գյուղ՝ ծեր ծնողներիս մոտ: Հետո նա գրպանում գտել էր բանալին ու զղջացել: Բայց երեխաներս չէին կարողանում ներել նրան: Եկավ, ներողություն խնդրեց, ասաց, որ էլ նման բան չի կրկնվի: Ներեցի…ու շարունակում եմ ապրել նրան հետ՝ սպասելով, թե երբ է լինելու հերթական «հարձակումը»:

 

Պատմությունները տրամադրել է «Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

5 Մեկնաբանություն “Խանդ՝ հիվանդությո՞ւն, թե՞ վարքագիծ” վերաբերյալ

  1. Ankexc asac patmutjunner@ kardaluc heto mtacum em, axr es el em xandot :(, bajc de shat baner indz tvuma kaxvaca erkusic el, bajc de ujex axjik@ na e, ov karox e poxel amen inch, chgitem inchi es vstah em, uxaki ajs depqer@ tujl kananc orinakner en, voronq kjanqi arajin isk harvacin chen dimanum. Isk kujr dzevov amusnanaln iroq indz shat e zarmacnum, axr aranc mardun chanachelu miajn artaqinin vonc karelia siraharvel ? Chgitem inchi bajc indz tvuma hor dern axjka kjanqum shat meca, inch@ mer haj hayrer@ miajn argelqnerov en patkeracnum, bajc ajdpes menak argelelov chi ajl parzapes piti najev bacatrel haskacnel, nerkajacnel, vor patcharn imana ev axjka mot haneluk chmna inchu en iren argelum ev ajln.

  2. LIANNA

    INCH AHAVORA…………… ES AMENINCH@ KARDALUC HETO VONC AMUSNANAM

  3. hetazotutyunnery cuyc en tvel, vor xandy xaxtum e organizmi hormonayin kargavichaky ev qchacnum serakan hormonneri artadrutyuny masnavorapes testosterony, vory patchare handisanum txamardu mot impotenciayi arajacmany.Xandot mardik hachax unenum en migren ujex glxacav, anqnutyun, srti ritmi xangarum.
    Mi xandeq irar ev aroxj kapreq…

  4. Marina

    Uzum em andradarnal Vahagn-i gracin ev nshel vor kiny inqy tujl eak e, ev ete amusiny anhavasarakshir mard e, apa inch e nshanakum vor kiny tujl e? Ajo cavoq hima kjanqn e shaterin dargnum anhavasarakshir, bajc mievnujn e tujl tal erexaji mah… kam inqnaspanutjan drdel knogy… da hreshutjun e. Isk inchu e knog koxqin gtnvox txamardy kochvum amusin , che vor na kochvac e knogy, ajn el ir erexaneri mory pajpajelu ev pashtpanelu hamar… Ajd mardik txamard kochvelu barojakan iravunq chunen, ev petq e nranq i vergo kren iren patigy…

  5. Vahan

    Ays temain motikanal ayspes mianshanak chikareli hargeliners .. Nerkayacvac patmutyuner@ vochmi kap chunen irakan zgacoxutyan het vor@ kochvace ,, xand ,,sa patmutyuneren hogepes anhavasarakshir hivand mardkanc masin (lriv hogeverlucabani temaneren ) Im karcikov Xand@ iskakan txamardu mot piti chbacakai (aylapes na kveracvi palasi ) bayc ayn piti chapnel chancni hasnelov ,,briutyan,, astichan .Xandi ispar bacakayutyun@ piti angam viravori zug@nkeruhun im karcikov ….