Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» գիտաժողովը. «Չպետք է ուրանալ Թոմսոնի գործը» Վ. Բարխուդարյան

Մայիսի 4-ին Երևանում մեկնարկեց «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ և ՊՆ աջակցությամբ: Այս գիտաժողովի օրակարգը հագեցած էր թեմայի վերաբերյալ ծավալուն զեկույցներով՝ թուրք-ադրբեջանական պատմագրության կեղծարարություն, հայագիտական թեմաների արծարծում թուրքական հանրագիտարանային գրականության մեջ, հայագիտության արդի մարտահրավերները համացանցում, 7-8-րդ դարերի հայ մշակութային գործիչների ազգային պատկանելության խեղաթյուրումը ադրբեջանական պատմագրության մեջ, մշակութակողոպուտի ադրբեջանական տեսություն և այլն և այլն: Ցավով պետք է արձանագրենք, որ այս կարևոր գիտաժողովի  օրակարգում որևէ զեկույց նվիրված չէր Հայաստանի պատմության խեղաթյուրումներին՝ արևմտյան հայագիտության մեջ:

Facebook Twitter Linkedin