1997 թ. ԱՄՆ-ում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսավ մի անգլերեն երկհատորյակ` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Այդ կոլեկտիվ աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը: Սակայն այդ գիրքը սուր քննադատության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: