«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր

Արցախ հասարակագիտական դպրոց

Հունիսի 27-ին Արցախում մեկնարկեց «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցը, որն իրականացվում է «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի  նախաձեռնությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ։

Ըստ կազմակերպիչների` մրցութային կարգով Արցախից և Հայաստանից ամառային դպրոց ընդունված շուրջ 30 մասնակից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Հայաստանից ու արտերկրից ժամանած դասախոսներից դասախոսություններ կլսի հասարակական գիտությունների, հատկապես` քաղաքագիտության մեթոդաբանության, միջազգային կազմակերպությունների, հակամարտությունների հաղթահարման, արդյունավետ հաղորդակցության, հայ արվեստի և արվեստի պատմության և մի շարք այլ  ոլորտների   վերաբերյալ։

«Դասախոսելու համար Հայաստանից և Սփյուռքից հրավիրվել են առաջատար հասարակագետներ և քաղաքական վերլուծաբաններ, ինչպիսիք են Էմիլ Դանիելյանը, Լիլիթ Սարգսյանը, Մայա Բարխուդարյանը, Համազասպ Դանիելյանը, Արշակ Բալայանը Հայաստանից, Գրեգ Ավթանդիլյանը, Ռոբերտ Նալբանդովը և Ռազմիկ Փանոսյանը Սփյուռքից»,- գրված է նախաձեռնության մամլո հաղորդագրության մեջ:

 

Արտաքուստ կարևոր ու օգտակար թվացող այս հաղորդագրությունը դեռևս մայիս ամսին մեծ ոգևորությամբ տարածեցին բազմաթիվ հայաստանյան լրատվամիջոցներ:

Սակայն ամառային դպրոցի մեկնարկից երեք օր առաջ` հունիսի 24-ին, «Հայաստանի զրուցակից» թերթում լույս տեսավ հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ («Արցախյան ազատամարտն անջատողական պիտակողները գալիս են Արցախ… ուսուցանելու»), որում նա սուր քննադատության է ենթարկում այդ նախաձեռնությունը` բացահայտելով ոչ հայանպաստ փաստեր հրավիրված դասախոսների սկզբունքների, գաղափարների և գործունեության վերաբերյալ:

ԱՄՆ-ից Արցախ ժամանած դասախոս Ռազմիկ Փանոսյանը, ինչպես իր հարցազրույցում նշել է Այվազյանը, արցախյան ազգային-ազատագրական շարժումն անվանում է անջատողական: Սակայն դա Փանոսյանի միակ ապազգային տեսակետը չէ. ինչպես տեղեկացնում է Այվազյանը, 2006 թ. Կոլումբիայի համալսարանի հրատարակչությունում լույս տեսած իր «Հայեր. թագավորներից և հոգևորականներից մինչև վաճառականներ և կոմիսարներ» գրքում Փանոսյանը սևացնում է վերջին տարիներին ստեղծված հայ պատմագիտական դպրոցը` համարելով այն նացիոնալիստական: Մասնավորապես, նացիոնալիստ և ռևիզիոնիստ է անվանում հայոց բնիկությունը հաստատող հեղինակներին` շրջանցելով հայերի բնիկ լինելու վերաբերյալ բոլոր տեղեկություններն ու հետազոտությունները:

Փանոսյանը «ծայրահեղ նացիոնալիստ» է անվանում նաև ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, նաև` Հանրապետական կուսակցության որոշ հին անդամների և ծաղրի ենթարկում նժդեհյան ցեղակրոնության գաղափարներին հարելու համար:

Ցեղասպանությունից մազապուրծ և օտարության մեջ տառապող հայության լայն խավերին նա պիտակավորում է որպես «ռադիկալ» և պատճառաբանում, թե նրանք համակրում էին 1970-1980-ական թթ. ԱՍԱԼԱ-ին և հայկական մյուս գաղտնի կազմակերպություններին` հայ վրիժառուներին անվանելով այլընտրանք չհանդուրժող «տեռորիստ»  եզրույթով,  որոնք «նացիոնալիստական պահանջներ» էին առաջ քաշում (Փանոսյանն իր անհամաձայնությունն է հայտնում նրանց «ազատամարտիկ» համարողներին):

Փանոսյանի թեթև ձեռքով նսեմացվում են նաև հայ արքայատոհմերը, քանի որ նա կասկած է հայտնում Երվանդունիների հայ կամ Արշակունիների հայախոս լինելու կապակցությամբ` շահարկելով, մի դեպքում, հին էլիտաների համար սովորական խառնամուսնություններն օտար արքայական տների ներկայացուցիչների հետ, մյուս դեպքում՝ առաջին Արշակունիների պարթևական ծագումը:

Փանոսյանը պաշտպանում ու կրկնում է մեկ այլ «հայագետի»` Ռոբերթ Թոմսոնի ասածները, թե իբր Խորենացին գրել է  VIII դարի կեսերին և ոչ թե V դարում», ինչպես նաև մեջբերում է Պատմահոր հասցեին Թոմսոնի հայհոյանքը. «Մովսեսը մի լկտի և կեղծարար խաբեբա է, իսկ նրա երկը՝ ոչ հավաստի աղբյուր»:

Ինչ վերաբերում է հայ ազատագրական շարժումներին, ապա ըստ Փանոսյանի, օրինակ, Դավիթ բեկի գլխավորած Սյունյաց ապստամբությունը ազգային-ազատագրական պայքար չէր, այլ այն այդպես են որակում «նացիոնալիստ պատմաբանները», իսկ Վարդանանց պատերազմը միմիայն կրոնական պատերազմ էր՝ առանց ազատագրական նպատակների:

Փանոսյանը Արևմտյան Հայաստանի մասին գրելիս չակերտների մեջ է դնում «կորուսյալ հողեր» արտահայտությունը, իսկ Ջավախքը վրացական եզրույթով անվանում Ջավախեթի` այդ տարածքի նկատմամբ ազգային զգացմունքներն ու քաղաքական մոտեցումները բնութագրելով «նացիոնալիստական»:

Ինչպես նշում է Այվազյանը, Փանոսյանն իր շարադրանքներում որևէ հիմնավորում չի տալիս` փոխարենն անելով անհեթեթ հայտարարություններ, որոնք լուծում են քարոզչական խնդիր՝ նսեմացնել հայերին, նրանց անցյալն ու ներկան, պատմությունն ու մշակույթը։ «Փանոսյանի նմաններին ես կոչում եմ երիտսյունիներ։ Ինչպես և տխրահռչակ կեղծարար Ռ. Սյունին, այնպես էլ Փանոսյանը երբևէ գիտական որևէ լուրջ ուսումնասիրություն չի հեղինակել, նրա այս գիրքն էլ ընդամենը կրկնությունն է այն բոլոր կեղծ դրույթների, որոնք ժամանակին հնչեցրել են Նինա Գարսոյանը, Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Ռոնալդ Սյունին, ամերիկյան «հայագիտական» դպրոցի այլ ներկայացուցիչներ»,- ասում է Այվազյանը:

Ավելացնենք, որ ամառային դպրոցի մասնակիցների համար «Մեդիա և հասարակություն» թեմայով դասախոսություն է կարդալու նաև հայաստանցի լրագրող Էմիլ Դանիելյանը: Նա, ըստ Այվազյանի, պարբերաբար հրաժարվում է օգտագործել իրավական կշիռ ունեցող «ցեղասպանություն» եզրույթը` նախընտրելով «1915 թ. զանգվածային սպանություններ և տեղահանումները», ինչը հաճախ է հանդիպում թուրքական մերժողական դիրքորոշում ունեցող անգլիալեզու հրապարակումներում:

Նշենք, որ 2009 թ. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը քննադատել և թարգմանաբար հրապարակել է այդ լրագրողի հոդվածներից մեկը, որում նա կրկին ցեղասպանություն եզրը փոխարինել է վերոնշյալ արտահայտությամբ: Ռազմավարագիտական կենտրոնի կոչը` հրապարակայնորեն հերքել «զանգվածային սպանություններ» արտահայտության կիրառումը, լրագրողը թողել է անպատասխան:

Սակայն այս ամենի մեջ ամենազավեշտալին այն է, որ արցախյան ազգային-ազատագրական շարժումը Փանոսյանն անվանում է «անջատողական»` ավելացնելով,  որ այն, «նացիոնալիստական պահանջների կիզակետ դառնալով, եկավ ամբողջովին փոխարինելու Սփյուռքի ահաբեկչական շարժմանը»։

«Սա հե՛նց այն է, ինչ ասում են Բաքվում և Անկարայում. արցախյան գոյամարտը ոչ այլ ինչ էր, քան հայերի նացիոնալիստական և ահաբեկչական մի շարժում»,- մեկնաբանում է Այվազյանը` զարմանալով, որ անգամ Արցախում՝ հայոց սահմանագծին, չեն հասկանում, թե ում են գրկաբաց ընդունել և վստահել հայ երիտասարդների կրթադաստիարակչական գործը. «Ի՞նչ են սովորեցնելու հայ ուսանողներին այդ երիտսյունիները` կեղծ պատմությու՞ն, ինքնատյացությու՞ն, կամազրկությու՞ն, թե՞ պարտություն», — հարցնում է Այվազյանը:

Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր, Արցախի խորհրդարանի պատգամավոր, պատմաբան Վահրամ Բալայանը մեզ հայտնեց, որ ամառային դպրոցի մասին տեղեկացել է Այվազյանի` «Հայաստանի զրուցակցին» տված հարցազրույցից: Վերոնշյալ անձանց կողմից Արցախում դասախոսություն կարդալու վերաբերյալ նա արտահայտվեց հետևյալ կերպ. «Դա խուլիգանություն է…»:

Արցախի կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը սկզբում հայտնեց, որ ընդամենը տեղյակ է, որ նման բան է կազմակերպվել, հետո ավելացրեց, որ իրենք չեն կարող խոչընդոտել օրենքով գրանցված, թույլտվություն վերցրած հասարակական կազմակերպության գործունեությունը: Քիչ անց նախարարն անձամբ զանգահարեց «Անկախի» խմբագրություն` հայտնելով, որ ինքը մերժել է համալսարանի ռեկտորի դիմումը Արցախի պետական համալսարանի շենքն ամառային դպրոցին տրամադրելու մասին. «Հենց սկզբից էլ այդ ամենի մեջ ինչ-որ կասկածելի բան կար,- ասաց նախարարը,- եթե հայ լրագրողը հրաժարվում է գործածել «ցեղասպանություն» բառը, դա արդեն նորմալ չէ»:

Նախարարը նաև հայտնեց, որ ամառային դպրոցն իր աշխատանքն անցկացնում է «Մեսրոպ Մաշտոց» մասնավոր համալսարանում, իսկ իրենք վերահսկում են գործընթացը:

Ավելացնենք, որ Արցախում «Ամերիկացիներն Արցախի համար» ՀԿ-ի ներկայացուցիչ է ԼՂՀ արտգործնախարարության աշխատակից Կարեն Կոստանդյանը, որը ողջույնի խոսք է հղել ամառային դպրոցի մասնակիցներին:

Փաստորեն, Ռազմիկ Փանոսյանը բավականին գործնական հարաբերությունների մեջ է երիտասարդ հայ գիտնականների ու պաշտոնյաների հետ. հետաքրքիր է` նրանք համագործակցում են` տեղյակ լինելո՞վ Փանոսյանի գաղափարներին:

Նշենք, որ «Արցախ» հասարակագիտական ամառային դպրոցի նախաձեռնողները ներկա ամառային դպրոցի հաջող իրականացման դեպքում մտադիր են սույն ձեռնարկը դարձնել ամենամյա իրադարձություն…

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

16 Մեկնաբանություն “«Երիտսյունիներն» Արցախում. ամառային հասարակագիտական դպրոց հրավիրված են ապազգային գաղափարներով հայ դասախոսնե՞ր” վերաբերյալ

  1. An

    ax4ik, djvar er min4ev mi ban grel@, nexutyn qashel u mi hat xosel ed mardkanc het, ajl vo4 te hov ofisum nstac press relisi u urish terteric copy-pastov sbaxvel:))

    1. Անի Գասպարյան

      Նախ` գրեք ձեր ամբողջական անունը, երկրորդ` ես աղջիկ չեմ, կին եմ, երրորդ`ի?նչ պիտի խոսեի այդ մարդկանց հետ` հարցնեի` դա ճիշտ է?, որ դուք ապազգային գաղափարներով եք առաջնորդվում, թե ոչ, չորրորդ` դուք ի?նչ գիտեք, մեր օֆիսը հով է, թե ոչ և վերջապես հինգերորդ` ես չեմ արտատպել, այլ զրուցել եմ անձամբ Այվազյանի հետ:

  2. Մարո Խաչատրյան

    Վայ, Անի, մեռա:) Էս ինչ լավ պատասխան էր: Տեղը տեղին: Կետերո՛վ:

  3. edo

    Parev,
    shnorhakalutiun ays luri yev dexekutian hamar.
    tjvar e @ntunel, aybisi martkantz ashxadank , ayn el Artzaxum. Yete menk enk Nationalist, aba inch en Turker@. asenk te, aybisi mi hayerov, menk el turki bedk chunenk. Tshbxtabar, der garkin mi hayrenasirakan KONTROL chga, inch vor spurkitz kam el Amerika/Yevroba-itz en galis, mi bah knnich achkov nayel. na manavand inch veraberum e Media/Kultur/…

    tzankanum em tzez bari ashxadank..

  4. admin

    Շնորհակալ եմ. Էդո: Իրականում մեզ անհրաժեշտ է մի քիչ նացիոնալիստ լինել……

  5. gayane

    Приятно осознавать, что не перевелись здравомыслящие люди, в особенности молодые, в Армении, которые готовы защищать интересы своего народа, государства. В последнее время стало популярным работать на чужих и продаваться за 30 серебрянников, а то и за так. Среди молодежи стало нормальным явлением преобладание пораженческих взглядов.Стала не модным защита собственных интересов, все устремления на европу , на запад.Вот , если таким ярым проводникам и защитникам чужих интересов дать возможность постоять на посту на передовой, а потом, для профилактики заехать по физиономии прикладом может тогда у них пропадет охота быть терпимыми и толерантными в отношении наших вековых врагов.Я всегда таких сравниваю с гомиками, которые потеряли всякие жизненные ориентиры, в первую очередь, по поводу собственного пола.Сначала пол, потом Родина….Вот так и живем.
    Да, просьба к тем, кто обладает инфо относительно угрожающих для Арцаха программ:лучше, если о них занть заранее, а не постфактум, дабы вовремя среагировать.
    Защитим нашу землю от сорняков!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    1. Արմինե

      Իսկ ես այն “հայերին”, ովքեր հայոց լեզուն ծախել են ռուսերենի վրա համեմատում եմ մանկապիղծների (անհասկացող ռուսախոսների համար թարգմանեմ` պեդոֆիլների) հետ: Իմ համար շատ ավելի գերադասելի են այն “գոմիկները”, ում համար հայոց լեզուն սրբություն է, քան այն ծախու պեդոֆիլները, ովքեր այժմ ծախել են հայոց լեզուն, վաղն էլ կծախեն Հայրենիքն էլ, ապա կսկսեն պղծել մանուկներին… Ահա այսպես էլ ապրում են:
      Իսկ ռուսերեն լեզվով “այնքան ՀԱՅԿԱԿԱՆ” մտքեր արտահայտողների հանդեպ հալվող եւ “լեզվի գործոնը” միանգամից մի կողմ դնող “ադմին”-ին եթե ուղարկեին ռազմաճակատ եւ այնտեղ մի հատ նռնականետով մռթին հարվածեին` ապա նա իսկույն “մի կողմ կդներ” ռուսատառ պեդոֆիլների հանդեպ իր հանդուրժողականությունը:
      Պաշտպանե’նք մեր հայրենի հողը ռուսածառա պեդոֆիլներից եւ նրանց հանդուրժող “ադմին”-ներից:

  6. admin

    Գայանե, միշտ պայքարում եմ, որ հայը հայերեն խոսի և հայերեն գրի, բայց այս դեպքում այնքան ճիշտ ու այնքան ՀԱՅԿԱԿԱՆ մտքեր եք արտահայտել, որ լեզվի գործոնը մի կողմ ենք դնում:) Կեցցեք!

    “Я всегда таких сравниваю с гомиками, которые потеряли всякие жизненные ориентиры, в первую очередь, по поводу собственного пола.Сначала пол, потом Родина…”-Հիմնականում նմանները հենց գոմիկ էլ լինում են:

  7. Обидно, когда в Арцахе собирается всякая шваль, под предлогом псевдодемократических ценностей. Ко всем большая просьба, если кто-то знает о подобных проектах, дайте знать, мы им устроим теплый прием. А так, они приезжают полуподпольно, проводят мероприятия не афишируя их, а мы затем узнаем из СМИ, что в Арцахе собрались Погос, Петрос и Иуда. Таких надо давить как тараканов, а еще лучше через линию фронта отправлять к туркам, туда им дорога.
    Что касается Месроп Маштоц университета, то мадам Габриелян сама человек весьма вольных нравов и принципов и подобные мероприятия у них проводят не первый раз. Пару лет назад здесь побывали йолдаши из Гюмри и Еревана кажется из клуба журналистов и собкор Азатутюн. Тема та же, толерантность и мысль о неизбежности возврата азербайджанцев в Арцах. Правда наши ребята дали им по мозгам, но деньги делают свое, вот они и приезжают к нам и отрабатывают свои кровные 30 сребренников.

  8. Կարո

    Գայանե ջան, եթե դու բլոգի ադմինը լինեիր, երևի էս ռուսերեն մեկնաբանությունը կջնջեիր, չէ??? Եվ ինչ??? Քո ծայրահեղականության պատճառով կվանեիր ևս մի հայի, որ հայերեն չի գրում, բայց հայերեն ա մտածում: Իսկ գիտես, թե նա խի ա ռուսերեն գրում???? Կարող ա դրա համար ինքը մեղավոր չի, այլ հանգամանքներն են ստիպել: Հա, մոռացել էի, որ քո պես ծայրահեղականների համար հանգամանքները քննարկման ենթակա չեն: Իմ չափ պաշտպան չլինես հայոց լեզվին ու գրին, ես դրա համար ամիսներով արևի տակ ցույց եմ արել, պայքարել եմ, որ օտարալեզու դպրոցների օրինագիծը չընդունվի ու հիմա էլ եմ պայքարում, բայց քարկոծել ու վիրավորել մարդուն, որ ռուսերեն ա գրում, բայց հայերեն ա մտածում, չեմ պատրաստվում: Չափի զգացողությունը, հարգելի Արմինե, շատ կարևոր բան ա` ամեն պարագայում…

  9. admin

    Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ օտարալեզու և օտարատառ գրառումներ կատարել ծայրահեղ դեպքում, այլապես մեզ բոլորիս կմեղադրեն մանկապղծության մեջ:)

  10. Everything is looking great. Thanks for the information!

  11. Մարիամ

    Սիրելի հայախոս Արմինե
    Շատ ուրախ եմ, որ սիրում ես լեզուդ ու պայքարում: Ուրեմն, բարի եղիր հիշել և մնացածին էլ հիշեցնել դպրոցում անցածը` ոչ թե իմ համար, այլ` ինձ համար, քեզ համար և այլն, ոչ թե ռուսերեն լեզվով այլ` ռուսերեն … և այսպես շարունակ: Թե չէ ամեն օր հեռուստաէկրաններից և ամենուրեք այնքան են աղավաղում և սխալներով խոսում ու գրում, որ շատերին չես էլ կարող համոզել, որ դա սխալ է: Եթերից է լսում ամեն օր…

  12. Հայրենատեր

    Նմաների մուտքը Ազատ Արցախ պետք է արգելվի… Առանց հայհոյանքների չեմ կարող գրել կներեք չեմ մեկնաբանի…. Բայց նմանատիպ ապազգային շուն ու շնգլիների դիմակը պատռել է պետք… Նրանք այնքանով են Հայ, որքանով նրանց ազգանվան մեջ ՅԱՆ վերջավորություն կա… Իսկ ինչ մնում է Հայերեն գրելուն նախընտրելի է քանի, որ Հայոց լեզվից էլ ձևավորվում է լեզվամտածողությունը: Չի կարելի դատապարտել , բայց կարելի է ուղղակի կոչ անել ձեռբազատվել օտարալեզու գրառումներից: Կարևորը Հայկականորեն մտածելն է…. Նժդեհնի հայտնի խոսք կա ` Լեզվի մահը արագացնում է , ժողովուրդների հոգևոր մահը:

  13. Հայրենատեր

    Ազնավուրն էլ Հայերեն չի կարողանում գրել հետո ? Բայց պետք է գրենք Հայերեն ամեն դեպքում կարևոր սկզբունք է, բայց դրանով չէ որոշվում Հայի տեսակն ու գիտակցությունը:

  14. Հայրենատեր

    1. Հայոց ազգային ազատագրական պայքարի մի փուլը ծավալվել է Սփյուռքում` 1975-1985 թվականներին: Դա հայության արդարացի ընվզումն ու ըմբոստությունն էր Սփյուռքին պարտադրված իրականության, սպիտակ ջարդի, Հայկական հարցի արդարացի լուծումը արգելափակելու և մոռացության մատնելու, Հայոց անժամանցելի իրավունքները ոտնահարելու և անտեսելու իրողությունների դեմ: Հայոց ազատագրական պայքարը որպես ահաբեկչություն ներկայացնելը և ԱՍԱԼԱ-ի մարտիկներին «ահաբեկիչ» կոչելը կեղծարարության և նեգափոխման մեկ այլ դրսևորում է: Հայկական հարցի բոլոր թշնամիներն էլ այդպես են վարվել, այդ թվում` թուրքերը:
    2. Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի ճանաչման գործընթացն ավարտվել է: Ավարտվել է 1975-1985 թվականներին: Անմիջապես, ազատագրական պայքարի բարձրակետից երկու տարի անց և Արցախյան հակամարտության սկզբնավորումից մեկ տարի առաջ` 1987 թվականին, դատապարտման և հատուցման խնդիրների դիմաց առաջին արգելքը դրել է Եվրոպական պառլամենտը` «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձևի միջոցով: Իսկ դա նշանակում է, որ նույնիսկ Բանաձևի ընդունումից շուրջ 20 տարի անց Հայաստանին ուղղված մարտահրավերները, թե ներսից և թե դրսից, շարունակում են լինել սպառնալից: Դրանցից մեկն էլ Հայոց ցեղասպանության դատապարտման և հատուցման խնդիրները ճանաչման հարցերով արգելափակելն ու ձգձգելն է: Սա իր հերթին նշանակում է, որ առաջիկայում չափազանց կարևոր խնդիր է դառնալու հայ ժողովրդի ինքնապաշտպանության դիմելու իրավունքն ու կարողությունը: ԱՍԱԼԱ-ին և հայ ազգային ազատագրական պայքարին հարվածելու փորձը այդ ինքնապաշտպանության դիմելու իրավունքին ու կարողությանը հարվածելու փորձ է իրականում: Հայկական հարցի բոլոր թշնամիներն էլ այդպես են վարվել, այդ թվում` թուրքերը: