Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ…Ի՞նչն է ստիպում կնոջը ապրել բռնարարի հետ

bloody_wedding_by_anjasp3

Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ

«Ծնողներս դեմ չէին մեր ամուսնությանը, քանի որ ամուսինս շատ հարուստ ընտնիքից էր: Կարծես ամեն ինչ լավ էր, բայց ես ինչ-որ տարօրինակ զգացում ունեի. ապահով չէի զգում ապագա ամուսնուս կողքին: Ինձ սարսափեցնում էր նրա պահվածքը, թվում էր, թե հարբած է, բայց ալկոհոլի հոտ չէի զգում:

Ինչևէ, մոտեցավ մեր հարսանիքի օրը: Ես երջանիկ էի: Հարսանիքից մի քանի ժամ հետո ամուսինս, թմրադեղի ազդեցության տակ, ուզում էր նռնակով զարմացնել ներկաներին: Նռնակը պայթեց նրա ձեռքի մեջ: Արյունոտ հարսանիք եղավ: Հեռացրեցին նրա աջ ձեռքը: Այդ դժբախտությունից հետո նա միշտ լուռ էր, իրականությունից կտրված, գիշերները ուշ էր գալիս կամ ընդհանրապես չէր գալիս:

Մի քանի անգամ փորձել եմ բաժանվել, սակայն զենքի սպառնալիքով պահել է ինձ, հոխորտացել, որ ծնղներիս կսպանի: Նույնիսկ հայրենիքից հեռացանք, որ կտրվի իր շրջապատից, փորձի մարդավայել ապրել: Բայց այնտեղ էլ անհետացավ` ինձ թողնելով միայնակ ու անօգնական: Ծանր հիվանդացա, մի կերպ լուր ուղարկեցի Հայաստան: Սկեսրայրս եկավ հետևիցս, հետո էլ` իրեն գտան: Շարունակում եմ ապրել ու տանջվել նրա կողքին»:

 

Ծեծի պատճառով ընդմիշտ զրկվեց մայրանալու երջանկությունից

«Ամուսնացել եմ 33 տարեկանում: Իմ ամուսնությանը մայրս դեմ էր: Նրա սիրտը վկայում էր, որ կդժբախտանամ: Տարիներ են անցել, բայց մայրս միայն մեկ անգամ է եկել մեր տուն: Երեխաներ չունեմ. ծեծի պատճառով երկու անգամ հղիությունս ընդհատվել է, և ընդմիշտ զրկվել եմ մայրանալու երջանկությունից:

Ամուսինս ահավոր հարբեցող է: Հաճախակի սպիտակ տենդի նոպա է ունենում, ջարդում, ծեծում: Նույնիսկ հարևաններս են մի քանի անգամ միջամտել, և իրենք էլ են հարվածներ ստացել: Սպառնում է, որ եթե որևէ մեկը միջամտի, կսպանի:

Տանը նկուղ ունենք: Մի օր էլ ծեծելուց հետ ինձ նկուղը գցեց: Երկու օր մնացի այնտեղ` առանց հաց ու ջրի: Հարևանուհիս, այդ երկու օրն ինձ չտեսնելով, զանգահարել էր ոստիկանություն: Տանը օտար ձայներ լսելով` օգնություն կանչեցի: Ոստիկաններն ինձ, ուժասպառ վիճակում, նկուղից հանեցին: Այդ դեպքից մեկ շաբաթ անց ամուսնուս վիրահատեցին: Այդ ժամանակ ես նրան պետք էի, աղաչում էր, որ իրեն մենակ չթողնեմ: Խնամում էի նրան երեխայի պես: Ինձ շատերը խորհուրդ էին տալիս բաժանվել, բայց ես խղճում էի նրան:

Ես հայտնվել եմ անելանելի վիճակում: Չնայած սիրում եմ նրան, բայց ամբողջ կյանքում ծեծի, հայհոյանքի, վախի ու սարսափի մեջ ապրելն անհնար է: Բաժանվելու դեպքում ո՞ւր գնամ: Հայրական տուն գնալ չեմ կարող, եղբայրներս իրենց ընտանիքներով ապրում են 2 սենյակի մեջ: Վարձով ապրել նույնպես չեմ կարող, քանի որ սոցիալական պայմաններն այժմ շատ ծանր են, առավել ևս, որ աշխատանք չունեմ»:

 

«Գիշերը նրա կողքին պառկելիս անբացատրելի վիրավորանք, զզվանք եմ զգում:…»

«Իմ մասին կարող են ասել, որ երջանիկ կին եմ: Հնարավոր է, որ նախանձողներ էլ լինեն: Ոչ ոք, սակայն, չի կարող պատկերացնել, թե ամեն օր ինչ ապրումներ եմ ունենում, ինչ հոգսերով է սկսվում ու ավարտվում իմ օրը:

Ի՞նչ երջանկության մասին կարող է խոսք լինել, եթե արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց երեխա չունեմ: Բազմիցս բժշկական ստուգումների եմ ենթարկվել, բայց անօգուտ: Ամուսինս իմ նկատմամբ ուշադիր է, սիրալիր: Բավական է, որ մի ցանկություն հայտնեմ, իսկույն կկատարի: Բայց դա իր գինն ունի: Բանն այն է, որ այն տարիներին, երբ ես հիվանդանոցից հիվանդանոց էի գնում, ամուսինս կապվեց մի կնոջ հետ ու երեխա ունեցավ: Այդ մասին ուրիշներից իմացա և ամուսնուս առաջարկեցի կա´մ բաժանվել, կա´մ այդ երեխային տուն բերել:

Չգիտեմ` ինչպես համոզեց այդ կնոջը, բայց մի օր իսկապես տուն բերեց երեխային: Չեմ կարող բառեր գտնել` նկարագրելու իմ ապրումները, բայց ես ուժ գտա իմ մեջ` համակերպվելու այդ իրավիճակին: Հավատացի ամուսնուս խոսքին, որ նրանց մեջ այլևս կապ չկա:

Ճիշտ է, ես ինձ իրավունք չեմ վերապահում խոսելու մայրական զգացմունքներից, քանի որ երեխա չունեմ, բայց միևնույն է, չեմ կարող հասկանալ այն մորը, որը համաձայնում է իր երեխային ուրիշին տալ:

Ու մինչ ես ինքս ինձ շարունակ հարցեր էի տալիս, ականջիս հասավ, որ ամուսինս շարունակում է հանդիպել այդ կնոջ հետ և ավելին` երկվորյակ աղջիկ է ունեցել…

Ես, այդ ամենն իմանալով, չգիտես ինչու` շարունակում եմ հանդուրժել, համակերպվել: Բայց ամեն անգամ, գիշերը նրա կողքին պառկելիս, անբացատրելի վիրավորանք, զզվանք եմ զգում: Իսկ նրան հավանաբար չի էլ հետաքրքրում, թե ես ինչ ապրումների մեջ եմ: Չգիտեմ` ո՞ւմ է պետք այս զոհաբերությունը…

Ես աշխատում եմ և իմ աշխատանքի ընթացքում երբեմն առիթ եմ ունենում խոսելու մարդկային արժանապատվության, բռնության մասին, այնինչ ինքս ինձ պատանդ եմ դարձրել և չգիտեմ ինչու…»:

 

«Զզվելով շարունակում եմ ապրել նրա հետ…»

«Ինձ միշտ թվում էր, թե մենք իրար շատ լավ ենք հասկանում: Բայց մորս մահվանից հետո կարծես ամեն ինչ գլխիվայր շրջվեց:

Հիմա վախենում եմ նրա հետ խոսել: Նրան դուր չէր գալիս, որ ես սև զգեստ էի հագնում, և դեռ տարին չլրացած` ստիպում էր գունավոր շորեր հագնել: Ես դեռ սգում էի մորս մահը, իսկ նա ինձ պարտադրում էր ամուսնական պարտականությունները կատարել: Անընդհատ երեսով էր տալիս, որ մորս ավելի շատ եմ սիրում, քան իմ ընտանիքը:

Երբ համբերությանս բաժակը լցվեց, ասացի, որ երբ ինքը ծնող կորցնի, այդ ժամանակ ինձ կհասկանա: Հիմա էլ անընդհատ դա է հիշում ու ասում, թե իր ծնողների մահն եմ ուզում:

Եթե գնալու տեղ ունենամ, անպայման կբաժանվեմ, բայց հորս հոգսերն առանց այդ էլ շատ են, չեմ ուզում նրան ցավ պատճառել:

Զզվելով շարունակում եմ ապրել նրա հետ»:

 

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունը

 


 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

7 Մեկնաբանություն “Նռնակը պայթեց. արյունոտ հարսանիք եղավ…Ի՞նչն է ստիպում կնոջը ապրել բռնարարի հետ” վերաբերյալ

  1. shat huzich er . el chem karum grem knereq

  2. I simply couldn’t depart your site before suggesting that I extremely enjoyed the standard info a person provide in your guests? Is gonna be back regularly to inspect new posts

  3. Thanks for another great article. The place else could anyone get that kind of information in such an ideal approach of writing? I have a presentation next week, and I’m at the look for such information.

  4. naturally like your website however you need to take a look at the spelling on several of your posts. Several of them are rife with spelling problems and I find it very troublesome to inform the truth then again I’ll certainly come again again.

  5. Hey very nice blog!! Guy .. Beautiful .. Wonderful .. I’ll bookmark your web site and take the feeds also…I’m satisfied to seek out a lot of helpful information here within the post, we’d like work out extra strategies on this regard, thank you for sharing. . . . . .

  6. Your writing has inspired me to completely change my way of writing. I have to tell you I appreciate your great work.

  7. It’s some shame you don’t have a relatively contribute button! I’d undoubtedly contribute to that excellent blog site! I just suppose for the moment i’ll happy with bookmarking not to mention incorporating a Rss towards your Search engine profile. I just take a look forward towards unique upgrades and often will share this unique weblog with the help of your Squidoo crew: