Հայազգի Ռոնալդ Գրիգոր Սյունին իր «պատվավոր» տեղն ունի ամերիկյան այնպիսի «հայագետների» շարքում, ինչպիսիք են Ռոբերտ Թոմսոնը, Ջեյմս Ռասելը, Նինա Գարսոյանը, Ջորջ Բուռնությանը և ուրիշներ: Ավելին, հայոց պատմության կեղծարարության առումով Սյունին չգերազանցված է: 1995-ից լինելով ամերիկյան ամենահեղինակավոր համալսարաններից մեկի` Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի, իսկ մինչ այդ Միչիգանի համալսարանում Ալեք Մանուկյանի նվիրատվությամբ հիմնադրված ու նրա անունը կրող ամբիոնի պրոֆեսոր` Սյունին այդ տարիներին գրել է ամերիկյան կեղծ հայագիտության «գլուխգործոցներից» մեկը` «Հայացք դեպի Արարատ. Հայաստանը նոր պատմության մեջ» գիրքը: