«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

Աշոտն արդեն զզվել ու հոգնել է սեփական ոտքերից: Վերքերը բացվում են, անտանելի ցավում, գարշահոտությունն էլ` իր հերթին: Ամբողջ օրը փող է մուրում, որ ոտքերը խնամի, բայց էլի չի հերիքում: Արդեն մուրալ էլ չի կարողանում, հոգնում է ոտքի վրա կանգնելուց: Իսկ տրանսպորտում իրենից խորշում են, փողոցում` նկատողություն անում, թե «խի՞ չես գնում բժշկի»: Այդ հարցին առաջ պատասխանում էր մի բառով` գնում եմ: Հիմա էլ չի դիմանում ու ասում է. «Տո  ի՞նչ գիտեք` չեմ գնում»:

Facebook Twitter Linkedin

Զախարյանի աղջիկն ու Հովհաննիսյանի տղան բաժանվեցին, ժողովուրդը մնաց ձեռնունայն

Զախարյանի աղջիկն ու Հովհաննիսյանի տղան բաժանվեցին, ժողովուրդը մնաց ձեռնունայն

Արդեն մի քանի ամիս է` չի դադարում Մամիկոնյանց 51/2 հասցեում գտնվող նորակառույց շենքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: «Սամոշ» ՍՊԸ-ն շենքի կառուցապատումը սկսել է 2007 թ. ` նախնական պայմանագրերով վաճառելով գրեթե բոլոր բնակարանները և 68 քաղաքացուց ստանալով 1,5 միլիարդ դրամ, իսկ 1,3 միլիոն դոլար ստացել է Զարգացման հայկական բանկից: Կառուցապատողը պարտավորվել շենքը շահագործման հանձնել 2010-ի ամռանը, սակայն պարտավորությունը չի կատարել: Բնակիչներն այժմ պահանջում են իրենց բնակարանները, սակայն շենքը կալանքի տակ է, դրա շուրջ դատական գործընթացներ են սկսվել:

Facebook Twitter Linkedin