«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

Ashot-էսսե

Աշոտն արդեն զզվել ու հոգնել է սեփական ոտքերից: Վերքերը բացվում են, անտանելի ցավում, գարշահոտությունն էլ` իր հերթին: Ամբողջ օրը փող է մուրում, որ ոտքերը խնամի, բայց էլի չի հերիքում: Արդեն մուրալ էլ չի կարողանում, հոգնում է ոտքի վրա կանգնելուց: Իսկ տրանսպորտում իրենից խորշում են, փողոցում` նկատողություն անում, թե «խի՞ չես գնում բժշկի»: Այդ հարցին առաջ պատասխանում էր մի բառով` գնում եմ: Հիմա էլ չի դիմանում ու ասում է. «Տո  ի՞նչ գիտեք` չեմ գնում»:

Աշոտը միաժամանակ չորս բժշկի է ալցելում: Մեկն ասում է` ոտքերդ պետք է հեռացնենք,  դա  է միակ ճանապարհը, մյուսն ասում է` դա լուծում չէ, սայլակին կգամվես, երրորդն ասում է` դա քո հիվանդությունն է, պետք է տանես, մինչև տեսնենք` ինչ է լինում: «Մինչև տեսնենքը ո՞րն է, մինչև տեսնեն` երբ եմ մեռնո՞ւմ,- հուսահատ ասում է Աշոտը,- 4 տարի է` տառապում եմ: Մնում է ինքնասպան լինեմ, պրծնեմ: Կտրե՛ք  ոտքերս, էլ չեմ դիմանում..»,- պահանջելու պես խնդրում է Աշոտը:

Որբ, հազվադեպ հիվանդությամբ տառապող, անտուն-անտեր մի տղա` գեղեցիկ տղա: Արդեն տղա էլ չէ, տղամարդ է` 30 տարեկան, որ հաճախ է իրեն միևնույն հարցը տալիս. «Իբր խի՞ ծնվեցի»: Հետ է նայում իր կյանքին ու տեսնում միայն…փախուստ: Փախուստ թշվառությունից, տառապանքից, ստորացումից, փախուստ, որ տանում է միշտ նույն տեղը` թշվառություն, տառապանք, ստորացում…

Ծնվեց թե չէ` ծնողները հրաժարվեցին նրանից: Տղան աչքերը բացեց մանկատանը, իմացավ, որ իրեն Աշոտ են ասում, և մայրն իրենից հրաժարվել է հիվանդության պատճառով: Հետո հայտնվեց մի գիշերօթիկում, որտեղ սովորեց գողանալ, խաբել, խլել ընկերոջ մի պատառ հացը, սովից ամսագրերի գեղեցիկ ու ախորժալի նկարները պոկել-ուտել: Իսկ երբ մեծացավ ու խելքին հասավ, որ ապրում է մտավոր խնդիրներ ունեցողների համար նախատեսված հատուկ դպրոցում, մտածեց. «Բա ե՞ս  էստեղ ինչ գործ ունեմ: Հը՞, կարող ա՞ գործ ունեմ….»: Ինչքան էլ փորձեց իրեն համոզել, չհամոզվեց: Ու որոշեց փախչել: Հասկացավ, որ եթե մնա այդտեղ, հաստատ «գործ կունենա»: Հասկացավ, քանի որ շատ էր կարդում, շատ-շատ:

Դարձավ թափառաշրջիկ մուրացկան. ցերեկները փող էր մուրում, գիշերներն անցկացնում շենքերի կտուրներում: Ռոմանտիկ էր, բայց ռոմանտիզմը չէր նրան կտուրներ տանում, այլ պարզ, մարդկային բնազդը. հանկարծ շենքի բնակիչները կտեսնեին գիշերով մուտքում ծվարած թափառաշրջիկին ու կվախենային: Խե˜ղճ տղա, բարեհոգի արարած, աշխարհում  ո՞վ  էր քո մասին մտածում, որ դու մտածում էիր:

Հետո հասկացավ, որ թափառաշրջիկի կյանքն էլ կյանք չէ, ինքն էլ արդեն երեխա չէ, ու որոշեց աշխատել: Որոշելը լավ բան է, աշխատելն` առավել ևս, բայց մենք էդ ո՞ր երկրում ենք ապրում, որ հերիք չէ անտուն-անտեր,  վրան էլ «դեբիլների դպրոցից» դուրս եկածին աշխատանք տան: Ո՞ւմ   էր հետաքրքիր, որ Աշոտը բանաստեղծություններ է գրում, ավելի գրագետ ու կիրթ է խոսում, քան այսօրվա բանասերներից շատերը, կամ`  ո՞ւմ  էին պետք Աշոտի խոհափիլիսոփայական մտքերը:

Չէ, Աշոտը բանվորության համար էր ծնվել. ամենաշատը: Սկսեց աշխատել, քչից շատից յոլա գնալ: Բայց էլի բախտը չբերեց: Հիվանդությունը սրվեց, ոտքերն ուռեցին, էնքան ուռեցին, որ հազիվ էր քարշ տալիս:

Փղախտ, հազվադեպ հանդիպող հիվանդություն: Հենց խեղճ որբի՞ն պիտի գայիր ու կպչեիր: Դա հերիք չէր, գումարվեցին երկու այլ հիվանդություններ` տրոֆիկ խոց և նյարդաբանական խնդիրներ:

2007-ն էր: Ինչ-որ կազմակերպություն միջնորդեց, որ Աշոտը տեղափոխվի անօթևանների ժամանակավոր կացարան, այսինքն` բոմժանոց, ինչպես կացարանի բնակիչներն են ասում: Բոմժանոցում գուցե Աշոտը մնար ու չմտածեր հերթական փախուստի մասին, բայց ամբողջ օրը հարևանների հետ թուր ու թվանքի էր ոտքերի հոտի պատճառով: Օրուգիշեր Աշոտից բողոքում էին, տնօրինությանն ասում, թե էլ չեն դիմանում, «սրան տարեք ստեղից»:

Աշոտին առանձին սենյակ տվեցին, բայց կռիվը չդադարեց. հիմա էլ բողոքում էին, թե «դա  ո՞վ եղավ, որ դրան առանձին սենյակ տվեցիք, իսկ մենք 100 հոգով մի սենյակում ենք ապրում»: Դե արի ու մարդկանց հասկացիր: Դե արի ու մի փախիր մարդկանցից:

Աշոտն էդտեղից էլ հեռացավ: Բայց քանի փողոցում արդեն ապրել չէր կարող, որոշեց մի էժան սենյակ վարձել: Որոշելը լավ բան է, էժան սենյակն` առավել ևս: Բայց ո՞վ իր սենյակը կվստահեր անտուն-անտեր,  ի լրումն` հիվանդ ու գարշահոտություն տարածող տղային:

Արի ու տես, որ էդպիսի մեկը գտնվեց, և Աշոտին մի հանրակացարանային սենյակ տվեց ամսական 25 000 դրամով: Անտեր-անտուն Աշոտը ժամանակավոր տուն ունեցավ: Ճիշտ է, մինչև  հիվանդ ոտքերով 7 հարկ բարձրանում էր, գնում էր էն աշխարհն ու հետ գալիս, բայց գոհ էր:

Մի օր էլ տանտերը որոշեց մի քիչ էլ «հարստանալ»` տան վարձը դարձնելով 35 000: Աշոտը իրերը հավաքեց, հեռացավ: Բայց մի քանի օր անց տանտերը զանգեց Աշոտին, թե հետ արի, տունս ոչ ոք չի ուզում վարձել, ոտքերիդ գարշահոտությունը մտել է պատերի մեջ:

Կյանքում առաջին անգամ ոտքերի հոտն Աշոտին օգտակար եղավ: Բայց մեկ է, զզվել ու հոգնել է. «Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

9 Մեկնաբանություն “«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»” վերաբերյալ

  1. Suzan

    Ani jan, sirts poqranum siseri chap e darnum senc patmutyunneric u gitem vor gone es chem karox nran bujel kam bujman pox@ tal, bayc mer gorcararnern u mecaharustner@ iro?q edqan srika en vor chen tesnum inch a katarvum u ognutyun a petq…..menq baregorcakan hamerg enq anelu, kporcem Ashoti hamar el gone mi qich gumar havaqel. Astvac nran aroxjutyun ta, i dep vorosh uteliqner nran chi kareli utel u votqer@ canrabernel. 7-rd harkum aprel@ nshanakum e motenal verjin….Astvac qez pahi Ani, vor lusabanum es es amen inch@.

  2. Suzan

    К сожалению слоновая болезнь не лечится. Моя мама болеет ей. Нужно носить тугие чулки весь год и больше двигаться, ходьба и только ходьба. Пока сердце позволяет. Иначе происходит застой, а потом ампутация. Не дай бог такую болезнь.

    Хирурги здесь вообще ни с какого боку. Научное название болезни Lymphödem или лимфедема по русски. Лечащие врачи — лимфологи, если такового поблизости не наблюдается, то искать нужно грамотного флеболога, они тоже понятие об этом иметь должны. Если скажете город, могу подсказать адрес врача поблизости.
    Болезнь неизлечимая, но и не смертельная. Первым делом врач прописывает компрессионные чулки. Нужно учесть, что чулки должны быть flachgestrickt. В дополнение к ним выписывается рецепт на мануальный лимфодренаж. Частота и объём дренажа варьируется в зависимости от степени выраженности отёчности. От одного раза в неделю до 3-5 раз.
    Если есть желание, то пишите в личку, могу телефон дать. в этом деле главное вовремя и правильно поставить диагноз, ну и лечение подобрать. Раз в год можно получить направление в специальную лимфологическую клинику. Конечно, заболевание ухудшает качество жизни, но всё не так уж и страшно, а уж ампутация — это вообще из серии страшилок.

    Անի, արի քեզ հետ համատեղ գումար հավաքենք գնենք Աշոտի համար Կոմպրեսիոն գուլպաներ ու նա պետք է շատ շարժվի, այլապես ոտքերի հեռացումն անխուսաթելի է:

  3. admin

    Սյուզան ջան, երբ մի քանի ամիս առաջ Աշոտի մասին առաջին հոդվածը գրեցի, անմիջապես բանկում հաշվեհամար բացեցինք, բայց ընդամենը մեկ սփյուռքահայ սրտացավորեն նրան օգնեց` միանգամից երեք հարյուր դոլլար ուղարկելով, որ Աշոտը գոնե երեք ամիս չմտածի տան վարձը վճարելու մասին: Եղան մարդիկ, կազմակերպություններ, որ էլի ինչ որ ձևով փորձեցին օգնել` բուժօգնություն, խորհրդատվություն և այլն: Բայց փաստն այն է, որ Աշոտի վիճակը գնալով վատացավ: Այսինքն, նրան մշտական խնամք է պետք, ինչը, ցավոք, չի արվում, քանի որ նա չունի ծնողներ, հարազատներ, իսկ պետությունը` ինձանից լավ գիտեք, որ ոչինչ չի անում: Նրա առաջին խնդիրը բնակարանն է, որը պետք է լինի առաջին հարկում: Եթե Աստված չանի, ամպուտացիան անխուսափելի լինի, նրա համար յոթ հարկ բարձանալը, տան վարձ տալը պարզապես անհնարին կլինի:

  4. Edmond

    Barev Ani.Bnakutyan vayri het kapvats gitem ayd train u der varuc nkatelem ir graget u kirt linelu masin.,tarbervumer amenur.
    Kartsumem petqe dimel karmir xachi ognutyan@.Indz der haytni chi mi depq angam erb nman mardkanc hay oligar kochvatsnern ognen.Petq che huys phayphayel…
    Miayn kogni im asats kazmakerputyun@.,erkric durs berelov Ashotin

  5. Lus

    AYS AMENI HEXINAKIN XNTRUM EM EV XORHURD TALIS AYD HASHVE HAMRN NRA ANUNOV BACVAC TOX GRENC AYS PATMUTYAN HET EV MENQ BOLORS QICH TE SHAT KOGNENQ TEQUZ 100,1000 DRAMIC SKSAC AMEN VOQ OV XIXJ UNI KOGNI.KOGNEM EV ES…MIAYN GREQ HASHVEHAMARN IMANANQ UR UXARKENQ GUMAR.

  6. admin

    Բոլոր նրանք, ովքեր կցանկանան դրամական օգնություն տրամադրել Աշոտին, կարող են գումարը փոխանցել հետևյալ հաշվեհամարին`
    US $ transfers:
    Beneficiary name: Ashot Bdoyan
    Beneficiary account: 001-163260-001
    Beneficiary Bank: HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
    SWIFT address: MIDLAM22
    Correspondent Bank:
    HSBC Bank USA
    New York US
    SWIFT address: MRMDUS33
    Chips://CP:108 Correspondent a/c No000-05145-4
    ABA:021001099

    EURO transfers:
    Beneficiary name: Ashot Bdoyan
    Beneficiary account: 001-163260-001
    Beneficiary Bank: HSBC Bank Armenia cjsc Yerevan, Armenia
    SWIFT address: MIDLAM22
    Correspondent Bank:
    HSBC Bank plc
    SWIFT address: MRMLGB22
    IBAN:GB52MIDL40051539024668

    Որպեսզի համոզված լինեք, որ Ձեր կողմից տրամադրված գումարը ծառայել է իր նպատակին, մենք կօգնենք կապ հաստատել Աշոտի հետ: Շնորհակալություն:

  7. admin

    Տեղեկացնենք նաև, որ “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստեղծվել է “Օգնենք Աշոտին” խումբը, որին ևս կարող եք միանալ և ձեր առաջարկություններն ու խորհուրդները գրել այնտեղ:
    Շնորհակալություն:

  8. Փողն իրան չի օգնի … էս դեպքում մենակ ինքն իրան կառող է օգնել, եթե ԻՐՈՔ ուզենա …

    Թող աստրալ ճանապարհորդություն սովորի և շատ հեշտ կբուժի. համ ինքն իրեն, համ էլ ուրիշներին կարող է օգտակար լինել և զգալ կյանքի բերկրանքը:

  9. Vika

    Աստրալ ճամփորդություն? տիեզերք թռնի? իսկ ինչպես պիտի կազմակեչպի դա?