«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

«Կտրե՛ք ոտքերս, էլ չեմ դիմանում…»

Աշոտն արդեն զզվել ու հոգնել է սեփական ոտքերից: Վերքերը բացվում են, անտանելի ցավում, գարշահոտությունն էլ` իր հերթին: Ամբողջ օրը փող է մուրում, որ ոտքերը խնամի, բայց էլի չի հերիքում: Արդեն մուրալ էլ չի կարողանում, հոգնում է ոտքի վրա կանգնելուց: Իսկ տրանսպորտում իրենից խորշում են, փողոցում` նկատողություն անում, թե «խի՞ չես գնում բժշկի»: Այդ հարցին առաջ պատասխանում էր մի բառով` գնում եմ: Հիմա էլ չի դիմանում ու ասում է. «Տո  ի՞նչ գիտեք` չեմ գնում»:

Facebook Twitter Linkedin