«Դժոխքի» յոթերորդ պարունակում գտնվող Ռասելը և հայոց պատմությունն ու մշակույթը

Jeyms-Rasel

Վերջերս Երևանում էր գտնվում ծագումով հրեա, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Ջեյմս Ռասելը: Մոտ 2 ամիս առաջ մենք մանրամասն անդրադարձել ենք Ռասելի գործունեությանը, որն արևմտյան կեղծ հայագիտության վառ դրսևորումներից է: Չնայած նրան Հայաստանում քննադատել են որոշ գիտնականներ, օրինակ` քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը (1998 թ. հրատարակված «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքում), բանասիրական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Արմեն Պետրոսյանը (2000 թ. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմա-բանասիրական հանդեսում» լույս տեսած «Ռասելի «հայագիտական» հնարանքները» հոդված-գրախոսության մեջ), ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը (2009 թ. «Ազատամտություն» թերթում լույս տեսած «Փոշի կդառնան ձեր գործերը չար» հոդվածում), այնուամենայնիվ նա ազդեցիկ համակիրներ ունի հենց Հայաստանում: Դրա վառ ապացույցներից է այն, որ Ռասելը հրավիրված էր մասնակցելու հուլիսի 1-2-ը Երևանում կայացած «Իրան և Կովկաս» միջազգային պարբերականի 15-ամյակին նվիրված գիտաժողովին: Սակայն դա այնքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը բավականին ակտիվ գործնական հարաբերությունների մեջ է Ռասելի հետ: Զարմանալին այն է, որ «Գոլոս Արմենիի» թերթը, որ հայտնի է իր ազգային գաղափարական ուղղվածությամբ և բազմաթիվ հոդվածներ է հրապարակել հենց ամերիկյան կեղծ հայագիտության դեմ` քննադատելով նաև Ռասելին, վերջինիս Երևանում գտնվելու միջոցին «հաջել» է մի ծավալուն հարցազրույց վարել նրա հետ` համարյա հերոսացնելով նրան: Բանից անտեղյակ ընթերցողը, կարդալով այդ հարցազրույցը, այնպիսի տպավորություն կարող է ստանալ, որ հայագետ Ջեյմս Ռասելն իր ողջ կյանքը ներդրել է հայկական պատմությունն ու մշակույթը աշխարհին ներկայացնելու և հայոց պատմության կեղծարարության դեմ անխոնջ պայքարի գործում: Լրագրողի հարցին պատասխանելով, թե ինչպես է Ռասելը սկսել հայագիտությամբ զբաղվել, նա կարևոր գործոն է համարել իր հրեա լինելը` նշելով, որ հայ և հրեա ժողովուրդներն ընդհանուր շատ բան ունեն, և իբրև հրեա` ինքը հայերին շատ հոգեհարազատ է համարում: Խոսելով հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ իր բազմաթիվ ուսումնասիրությունների մասին` Ռասելը կարծես ցավով նշում է. «Սովորաբար դիտարկվում է իրանական ազդեցությունը հայերի վրա, իսկ հայերի ազդեցությունը իրանականի վրա չի ուսումնասիրվում»: Անհեթեթությունն այն է, որ Ռասելն իր բազմաթիվ հոդվածներում, մասնավորապես` «Զրադաշտականությունը Հայաստանում» մենագրության մեջ, հենց ինքն է անշեղորեն առաջ քաշում այն գաղափարը, թե հայկական մշակույթը սերված է իրանականից: Ռասելի այս թեզի վերաբերյալ իր քննադատական հոդվածում Արմեն Պետրոսյանը գրել է. «Այդ բոլոր աշխատություններում կարմիր թելի նման անցնում է մեկ և միայն մեկ միտք` քննարկվող ամբողջ հայկական նյութը, ողջ հայ մշակույթը, որոշ սեմական, խուռա-ուրարտական և անատոլիական ներառումներով, ծագում է իրանականից և դժգույն արտացոլումն է իրանականի…»: Գուցե խոսելու փոխարեն հենց ինքն էլ զբաղվի՞ իրանական մշակույթի վրա հայկական ազդեցության ուսումնասիրությամբ, քանի որ հակառակ աշխատանքը («իրանական ազդեցությունը հայերի մշակույթի վրա») բավականին «հաջող» է կատարել, այն էլ` գիտական հիմք չունենալով: Հարցազրույցում Ռասելը խոսում է նաև իր ղեկավարած հայագիտական ամբիոնի գործունեության մասին` նշելով, որ իրենց խնդիրն է պահպանել եղած գիտական դպրոցն ու ժառանգությունը. «Լիահույս եմ, որ արևմտյան հայագիտության նոր սերունդը ոչ միայն կպահպանի ավագ սերնդի հետազոտողների ստեղծածը, այլև կգտնի հայագիտության արդի հարցերի նոր մոտեցումներ»: Կասկածի չէինք ենթարկի Ռասելի անկեղծությունը, եթե հայտնի չլիներ նրա ղեկավարած ամբիոնում տիրող անառողջ և ոչ հայանպաստ մթնոլորտը. հիշեցնենք, որ 2003 թ. Հարվարդի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի դոցենտ Բերթ Վոքսը, հարցազրույց տալով «Armenian weekly»-ին, ոչ միայն քննադատել էր Ռասելին՝ հայերին ազգայնական, հետադիմական, հակասեմիթական, համասեռատյաց կամ նեոնացիստական որակելու համար, այլև նշել, որ 1993 թ. ի վեր, ինչ Ռասելը դարձել է Հարվարդի հայագիտության ամբիոնի վարիչ, այնտեղ հայագետներ չեն պատրաստվել: «Գոլոս Արմենիի» լրագրողը շարունակում է անմեղ զրույցը Ռասելի հետ` հարցնելով, թե ինչպե՞ս է գնահատում նա Արևմուտքում հայագիտության վիճակը: «Քանի դեռ ԱՄն-ն և առավել ազդեցիկ եվրոպական երկրները չեն ընդունել հայոց ցեղասպանության փաստը, արևմտյան հայագետներից, այդ թվում նաև ինձնից մեծ ջանքեր կպահանջվեն պատմական ճշմարտությունը վերականգնելու և կեղծիքը հերքելու գործում…»,-հուզված պատասխանում է Ռասելը: Հիշենք, որ հենց պատմական ճշմարտությունը կեղծելու համար են Ռասելին մեղադրում Արմեն Այվազյանը, Արմեն Պետրոսյանը, Բերթ Վոքսը, Ավիկ Իսահակյանը և այլ գիտնականներ: Մասնավորապես, Այվազյանը նրան քննադատում է 1997 թ. ԱՄՆ-ում լույս տեսած «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը» անգլերեն երկհատորյակում Հայաստանի հին շրջանի պատմությունը շարադրելիս Հայաստանը Արևելյան Անատոլիա թուրքական տերմինով ներկայացնելու, հայերին անվերապահորեն եկվոր համարելու, հայասական վարկածը դիտավորյալ մոռացության մատնելու, հայերին գաղութարարներ անվանելու և այլ միտումնավոր կեղծիքների համար: Իսկ Արմեն Պետրոսյանը Ռասելի այդ աշխատության վերաբերյալ նշում է. «Սովորաբար գրախոսության մեջ քննարկվում են աշխատության ուժեղ և թույլ կողմերը, արժանիքներն ու թերությունները, սակայն այս ոչ ծավալուն տեքստը լի է այնպիսի կեղծ գիտական մտքերով ու արտառոց սխալներով, որ նման մոտեցումն անհնար և անիմաստ է»: Ի դեպ, Արմեն Պետրոսյանը, որ կարծում է, թե պետք է ոչ թե թշնամաբար տրամադրվել, այլ համագործակցել արևմտյան հայագիտության դեմ, Ռասելի պարագայում դա անհնարին է համարում. «Համագործակցությունը կարող է լինել գիտության ներկայացուցիչների և ոչ այն շահարկող ու քաղաքականացնող մարդկանց հետ, ինչպիսին է Ռասելը», – մեզ հետ զրույցում նշեց նա: Եվս մեկ օրինակ հայերի հանդեպ Ռասելի ունեցած «ջերմ ու անկեղծ» զգացումների. 2003 թ. «Journal of Armenian Studies» հանդեսում (հտ. 7, թիվ 2, էջ 43) Ռասելը մի այսպիսի միտք է արտահայտել. «Վերջին տասնամյակում ականատես եղանք Հայաստանում ադրբեջանցիների և քրդերի էթնիկական զտման» (“The last decade gas seen ethnic cleansing of Azeris and Kurds in Armenia”): Այսինքն` Ռասելը մեղադրում է Հայաստանի Հանրապետությանը ցեղասպանական գործողություններ՝ «էթնիկական զտում» իրականացնելու մեջ։ Իրոք որ Ռասելը հայ ժողովրդի «մեծ բարեկամ է»։ «Գոլոս Արմենիի» լրագրողը հարցազրույցն ավարտում է հետևյալ հարցով. «Ինչպե՞ս պայքարել կեղծարարության դեմ»: Ի պատասխան` Ռասելը խորհուրդ է տալիս աշխարհասփյուռ հայագետներին` որ երկրում էլ որ աշխատեն, գործեն միասին և ավելի շատ աշխատանքներ հրապարակեն` հիմնված փաստագրական նյութերի վրա. «Հստակ փաստագրական նյութը կեղծարարության լավագույն խոչընդոտն է»,- ամփոփում է Ռասելը, ինքը, սակայն, առաջնորդվելով ճիշտ հակառակ սկզբունքներով: Բայց արի ու տես, որ հայկական լրատվամիջոցը Ջեյմս Ռասելին ներկայացնում է որպես իրազեկ, անկողմնակալ մի «հայագետի», որի միտքն ու գործը լի է միայն հայանպաստ գաղափարներով: Հավելենք, որ Ռասելը նաև միասեռական է: Իհարկե, չէինք անդրադառնա այդ փաստին (սեռական կողմնորոշման իրավունքն, ի վերջո, նրան է պատկանում), եթե ստիպված չլինեինք հիշել Ռասելի հասցեին ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանի կողմից հնչած քննադատությունը: Խոսքը վերաբերում է Չարենցի որոշ ինտիմ բանաստեղծությունների հրապարակմանը «Ինքնագիր» հանդեսում և Ռասելի առաջաբանին ու ծանոթագրությանը, որոնց մեջ նա վստահաբար հայտարարում է, թե Չարենցը միասեռական էր. «Զրպարտություն տարածելը, սուտ վկայություն բերելը, ինչպես և ազգությամբ հայ գեյերի ու լեսբուհիների կոլեկցիա հավաքելը մեր մեկնաբանի նեղ մասնագիտությունն է, – 2009 թ. «Ազատամտություն» թերթում գրել է Իսահակյանը: – Էժանագին բամբասանքի այս մեթոդը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, իսկ իրականում «կիրթ բարբարոս» Ջեյմս Ռասելի այն անցագրերից է, որով նա ուզում է մտնել հայ իրականություն»: Իր առաջաբանում Ռասելը մեղադրել էր նաև մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին Չարենցի կողմից իրեն վստահված ձեռագրերն այրելու մեջ: Վարպետի թոռն իր հոդվածում դա որակել է իբրև «մատից ծծած հերյուրանք»` ավելացնելով. «Չարենց-Իսահակյան բարեկամությունը երկնային այն ոլորտին է պատկանում, որին ընդհանրապես մոտենալու հնարավորություն չունի պրոֆեսոր Ռասելը, քանզի նա, այլաբանորեն ասած, գտնվում է Դանթեի «Դժոխքի» Յոթերորդ պարունակում…»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

17 Մեկնաբանություն “«Դժոխքի» յոթերորդ պարունակում գտնվող Ռասելը և հայոց պատմությունն ու մշակույթը” վերաբերյալ

  1. Narek

    Shnorhakalutjun shat karevor bajc shateri koxmic ditavorjal moracutjan trvox ajs xntrin barcradzajn andradarnalu hamar.

  2. Ու՞մ հետ է նա Հայաստանում համագործակցում:
    Ո՞վքեր են հայագիտական կենտրոնները բացում սրա առաջ:
    Ու՞մ միջոցներով է ֆինանսավորվում այս ջհուդը:
    Հարցերը շատ են, պատասխաններըսահմանափակ: Մեզ համար նման հարցերը ունեն ազգային անվտանգության կարգավիճակ: Այս հարցերի պատասխանի համար հայացքներս ուղղում ենք նախ ԱԱԾ և նախագահին: Իհարկե նրանք շատ լավ գիտեն այդ մասին: Բայց մենք հույսով ենք լինում որ ինչ-որ մեկը սրանց հսկողության տակ է պահում:
    —Սկզբնաղբյուր մեր անտերության.
    19-րդ դարի կեսերին րուսները ջհուդներին սրփեցին ու լցրին Աստրախան: Հայոց մեր կաթողիկոսը հավաքեց եդ զիբիլն ու բերեց Արցախ: Տվեց հայկական անուն ,
    ազգանուն, ու ցեցը սկսեցուտել մեր մարմինը: 1915-ի դեպքերից հետո էլ Արևմտյան Հայաստանից լցվեցին Շիրակի դաշտ: Բայց սրանք վաղուց կային մեր մեջ: Հիմա էլ սիոնիզմի վերելքի ժամանակն է ու սիոնիստական համաշխային կենտրոններից կառավարում են Հայաստանն առանց հայերի ծրագրի վերջնական փուլը: Ռիմայի ասած 300 հոգանոց ջհուդական համայնքի մասին չեմ խոսում:
    Թաքնված հրեաները հնարավոր է որ կազմեն 100.000. Շուրջ 30.000 հայացած
    ջհուդ է եկել Արցախ: Մոտ 20.000 արևմտյան Հայաստանից(հատկապես Վանից):
    Էդ ու՞ր կորան: Չլինի հայերը սատկացրել են ու թողել մեկ (Ռիմային) հատ էն էլ
    թանգարանում: Իսկապես ու՞ր կորան:
    —Թուրքիայում նման վիճակ է հայերի հետ. թաքնված են ու իրար ճանաչում են:
    Իրար աղջիկ են տալիս, կրոնը նշանակություն չունի,….
    Նույն բանն է հրեաները մեր մեջ, ու ոչ միայն Հայաստանում այլ ամենուրեք: Նրանք չեն բացահայտվում ու ամեն երկրում անում են այն, ինչ արեց ասենք Տիմոշենկոն, Սահակաշվիլին,….այո…… Տիգրան Սարգսյանն ու Արզումանյանը,Արման Բաբաջանյանն ու Շուգարյանը,Հրանտ Բագրատյանն ու Բագրատ Ասատրյանը,…..
    Էլ չեմ ասում նրանց փեսաների ու գրանտակեր մեր փոքրոգիների մասին:
    Հայերս մաքրման պետք ունենք, բայց մենք թուրքին ենք ասում:
    Թուրքն գոնե փորձում է ազատվել ( էրգենեքոնի գործը, զինվորական բարձր պաշտոնյաների հեռացումները,), բայց մենք մնացել ենք աստծո հույսին:Պուտինն էլ սկզբից մաքրեց, բայց հետո ճնշման տակ հետ քաշվեց: Մեր երկրորդ նախագահը ավելի համարձակ էր, բայց սրանց չկարողացավ կպնել:

    1. rusan

      Suren կարո՞ղ ես հարգանքով խոսել հրեա ժողովրդի մասին…

  3. Մոմիկ

    Շատ պատահական մտա այստեղ և շատ ուրախ եմ,որ նման կարևոր հարցերի մասին եք գրում.Ողջունելի է.Շնորհակալ եմ.Բայց չեմ կարծում,որ լավագույն քննարկման ձևն է այս հարցի համար.Լուրջ է……

  4. rusan

    Մեղք եք դուք ժողովուրդ, կեղծ հայրենասիրությամբ լվացել են ձեր ուղեղները… Նախ սովորեք հարգել ուրիշներին, որպեսզի կարողանաք հարգել ինքներդ ձեզ…

  5. Հրեային թող արաբները հարգեն, որ 100 միլիոնին դեմոկրատիա են բերում
    Հրեաներին թող պարսիկները հարգեն որ էգուց իրենց լաշն են փռելու:
    Հրեաներին թող գերմանացիք հարգեն որ տարեկան երեք միլիարդ փող են տալիս:
    Հրեաների թող ռուսներն հարգեն որ իրանց ինչքը թալանեցին ու փախան դուրս:
    Հրեաներին թող ուկրաինացիք հարգեն որ տասը տարի իրենց երկիրը նարինջեցին:
    Վրացիք էլ թող մատաղ անեն որ հրեաները մատաղ չարեցին իրենց երկիրը:

    Մենք էլ ամեն օր թող թալմուդ կարդանք ու փառք տանք տիրոջը՛ Հիսուսին որ հրեաների համար էր ուղղարկվել, որ նրանց մարդկության ճամփան ցույց տա, ..
    բայց մենք խլեցինք ու մերը դարձրինք: Ու հլը ըտենց պինդ կպած մնում ենք Երուսաղեմում:
    Հրեաներին այնքան փառք տանք որ իրանց Լյուդմիլային տվին մեր ՍՆտեր Պետրոսյանին ու նա էլ եկավ փրկեց մեզ: Դա դեռ քիչ էր մեզ տվեցին նաև բազում
    հանճարներ Լիպարիտյան ու Չալդրանյան, համալսարանի Սիմոնյան ու Ֆադեյ
    Սարգսյան, Նիկոլ ու Զուրաբյան,….բոլ-բոլ տվել են ու չեն խնայել: Տվել են կարողներին, ճարպիկներին ու իմաստուններին: Ա՛լ տեսեք, մի տարի հետո
    Իրանց փեսին Էդիկին կփոխարինի հայտնի ընդիմադիր Շավարշը: Բաաաաաաա:
    Ու մենք կհիանանք նախագահի իմաստուն քայլով: Հարգենք հրեաներին, որ կառավարում են մեր երկիրը ու դանդաղ վերածում անապատի:
    Բայց Հիտլեր չի ծնվելու: Նրան դեռ չծնված սատկացնում են:
    Նայե՛ք Ամերիկային, նայեք ու սարսափից սսկվեք տանը: Ախ դուք դեռ չգիտեք թե ի՞նչ է կատարվում Ամերիկայում: 300 միլիոն քաղաքացի դարձրել են ոչխար:
    Մարդը միայն արածելու մասին է մտածում, փորը լցնելու- ուրիշ ոչինչ
    Այդ նրանք սարքեցին. հարգեք հրեաներին:
    Ու հիմա հերթը աշխարհինն է. գլոբալիզացիա ժրագրով:
    Պատրաստ եք: Վայելեք ամերիկյան նորանոր տեխնոլոգիաներով սերմերը որ իսրայելցիք ներդրեցին Հայաստան ու այսուհետև էլ Սևակ ու Համբարձումյան չի ծնվի, Աշոտյանի ու Վարդանյանի շնորքով այլևս հայերեն չեն խոսի,…
    Ո՞վ է սրանցից խերվել, որ մենք….

    1. Լուսինե

      Ստորագրում եմ այս մեկնաբանությունում գրված ամեն մի բառի տակ:

  6. rusan

    Suren դուք ասում եք “Ամերիկայում 300 միլիոն քաղաքացի դարձրել են ոչխար”, թող այդ մարդիկ էլ ի սկզբանե մարդ լինեին, որ ոչխար չդառնային… Ոչխար դառնում են միայն նրանք, ովքեր ի սկզբանե ոչխար են կամ ունեն ոչխար դառնալու նախադրյալներ…
    Հայերն էլ մենակ իրենց “հազարամյակների պատմությամբ” են վեր-վեր թռչում, այն դեպքում, երբ նրանք ներկա դրությամբ ոչինչ են … (ընդ որում հայ ժողովուրդն ավելի հին է, քան դինոզավրերը… հի հի հի)…
    Հա մեկ էլ հայերն իրենց բանակով են հպարտանում, որտեղ օրը մեջ մարդ են սպանում ու սպանությունը չեն բացահայտում…
    Իսկ Անի Գասպարյանը թող գնա մի քիչ գիրք կարդա….

  7. admin

    Ռուզան ջան, իսկ հատկապես որ գիրքը խորհուրդ կտաք կարդամ???

    Անի Գասպարյան

  8. rusan

    Մտիր գրադարան, նայիր շուրջդ, տես որ գիրքը որ ուժդ կպատի, կարդա… Հենց մի քիչ ընտելանաս գրքերին, անպայման դիմիր ինձ, ես գրականության ցանկ կտամ կկարդաս…

  9. admin

    Հարգելի Ռուզան, կարծում եմ ինքներդ գրքեր կարդալու կարիք ունեք` հատկապես կիրթ վարվելաձևի կանոնների վերաբերյալ, քանի որ միանգամից որոշեցիք անցնել դու-ի, այն դեպքում, երբ ես Ձեզ Դուք-ով էի դիմել:

    Անի Գասպարյան

  10. rusan

    Այ, երբ Անի Գասպարյանը և իր համախոհները կսկսեն հարգանքով խոսել այլ ազգերի ու ժողովրդների մասին, այդ ժամանակ ես կսկսեմ հարգանքով ու Դուք-ով խոսել նրա ու նրա համախոհների հետ…
    Մի բան հաստատ է… Ժողովուրդ նախանձը կուրացրել է Ձեզ պես շովինիստ հայերին … Ցավակցում եմ….

  11. admin

    Այ, երբ այլ ազգի ներկայացուցիչները` հատկապես եթե հայագետներ են, սկսեն հարգանքով և օբյեկտիվությամբ վերաբերվել մեր ազգին ու պատմությանը, մենք էլ համարժեք գնահատական կտանք: Իսկ մինչ այդ, քանի դեռ մեր հասարակության մեջ կան ձեզ նման “հանդուրժողներ” ու “դեմոկրատներ”, մեզ բարդ ու քարքարոտ ճանապարհ է սպասվում:

    Անի Գասպարյան

  12. Լուսինե

    Հարգելի Անի, կարեւոր թեմայի եք անդրադարձել, շատերը թեեւ գիտեն, քննադատում են, սակայն չեն բարձրաձայնում մեր պատմության դեմ անթիվ ոտնձգությունների մասին: Վերջին շրջանում հետեւում եմ Discovery, ինչպես նաեւ Viasat History հեռուստաալիքների հաղորդումներին, որտեղ մեր պատմական հայրենիքը ներկայացվում է որպես Արեւելյան Թուրքիա կեղծ եւ քաղաքական ծագում ունեցող անվանումով: Նման ոտնձգությունները դեռ շատ կլինեն, քանի դեռ կան rusan-ների նմանները: Լավ կլիներ, եթե հենց առաջինը նա եւ նրա ազգը հարգանք տածեին այլով եւ հատկապես ՀԱՅ ԱԶԳ-ի հանդեպ: իսկ այստեղ հնչեցրած բարոյադաստիարակչական դասախոսությունները թող այլ վայրում եւ այլ լսարանի առջեւ կարդա: Մենք դրա կարիքը չունենք:

  13. Լուսինե

    Ի դեպ, rusan, Ձեր այն միտքը, որ “երբ Անի Գասպարյանը և իր համախոհները կսկսեն հարգանքով խոսել այլ ազգերի ու ժողովրդների մասին, այդ ժամանակ ես կսկսեմ հարգանքով ու Դուք-ով խոսել նրա ու նրա համախոհների հետ…” ի ցույց է դնում քո տեսակի շովինիստ լինելը:

  14. admin

    Լուսինե ջան, եթե մի մարդ իր անունը կամ կեղծանունը փոքրատառով է գրում, դա վկայում է այն մասին, որ նա ճիշտ պատկերացումներ չունի “հարգանք” կոչվածի մասին: Իսկ ինձ մեղադրում է շովինիզմի մեջ, այնինչ ես ընդամենը նշել եմ. “ծագունով հրեա Ռասելը”: Բայց ի?նչ կա դրա մեջ: Որ հրեա է, ասենք թուրք??? Նույն կեղծարար Սյունիի մասին գրելիս էլ նշել եմ` ծագումով հայ: Հիմա ինչ, դա վիրավորական է??? Ընդհակառակը, թող Ռասելը հպարտ զգա, որ հրեա է, մյուս բոլոր հրեաներն էլ հպարտանան, որ հրեա են և ընդհանրապես թող առաջին հերթին իրենք այդ կոմպլեքսից ձերբազատվեն ոչ թե մեզ հետ կռիվ անեն, որ ազգությունը նշել ենք:

    Անի Գասպարյան

  15. Լուսինե

    Անի ջան, միանգամայն հասկանալի է rusan-ի (ես պատահական չեմ իր անունը գրում լատինատառ եւ փոքրատառ) վրդովմունքը Ռասելի ազգությունը նշելու համար. բանն այն է, որ աշխարհում առաջինը, միակը, անկրկնելին, ընտրյալը լինելու մենաշնորհն իրենցն են համարում, բայց արի ու տես ՀԱՅ-ը ամեն ինչին հասնում է շատ ավելի հեշտ, առանց խարդավանքների, ազնվությամբ, ունի ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ հիմնված բարոյականության, վեհության եւ այլ բարձր արժեքների վրա, այլ ոչ թե Աբրահամի պես իշխանությունը եւ փողը ձեռք բերեց սեփական կնոջը վաճառելու միջոցով: Եվ ահա, նրանցից շատ շատերը փորձում են աղավաղել, խեղաթյուրել մեր պատմությունը, մեզ դարձնել իրենց նման, զրկել ամենայն վեհից: Այնպես որ “լրիվ հիմնավորված” է rusan-ի վրդովմունքը…