Կարմիր խնձոր. հայ կնոջ երջանկության ու դժբախտության սահմանագիծը

Domestic-Violence-1

«Բժշկուհին զննեց ինձ և տեղեկացրեց, որ իմ կուսաթաղանթը դեռևս վնասված չէ, բայց ես…հղի եմ»

«Չորս տարի հանդիպում էի մի տղայի հետ: Մենք գրեթե հասակակիցներ էինք: Մինչ նա ծառայում էր բանակում, ավարտեցի ուսումնարանը: Նրա վերադառնալուց հետո նշանվեցինք, և մեր հանդիպումներն ավելի հաճախակի դարձան: Նա շատ էր լինում մեր տանը, միասին ճաշում էինք, զրուցում: Ես էլ երբեմն իրենց տուն էի գնում:

Ամուսնացանք: Բայց հենց առաջին գիշերը սկսվեց իսկական ողբերգություն: Ոչ ոք չհավատաց, որ ամուսինս իմ կյանքում առաջին տղամարդն է եղել: Դեռ հարսանեկան սեղանը չէին հավաքել, երբ կռիվ-իրարանցում սկսվեց: Հաջորդ օրն ամբողջ գյուղն իմ մասին էր խոսում: Ամուսնուս ծնողներն իմ ծնողերին ստիպեցին, որ ինձ հետ տանեն, բայց հայրս հայտարարեց, որ իր տանն անբարո աղջիկը տեղ չունի: Ես շարունակ լաց էի լիում, համոզում նրանց, որ ես երբեք որևէ տղամարդու հետ չեմ եղել, բայց ինձ ոչ ոք չէր հավատում:

Ամուսինս սկզբում զայրացած էր, բայց կարծես ինչ որ չափով հավատում էր, պարզապես չէր կարողանում որոշել անելիքը: Մի ողջ շաբաթ ոչ թե նորահարսի երջանկություն էի վայելում, այլ ստիպված էի շարունակ արդարանալ նրանց մոտ, ովքեր այդ մասին խոսք էին բացում: Իմ երեսին շպրտում էին ամենավիրավորական բառերը, խայթելու առիթը բաց չէին թողնում:

Ի վերջո, ամուսնուս համբերությունը սպառվեց, և նա ինձ հետ տարավ ծնողներիս տուն` ասելով, որ ամեն ինչ վերջացած է: Չեմ կարող նկարագրել իմ ապրումները: Չնայած որ ինձ չէին հավատում, բայց ես շարունակում էի պնդել, որ անմեղ եմ: Միայն մորաքույրս ինձ հավատաց և որոշեց բժշկի տանել: Զանգահարեց նաև ամուսնուս մորը, բայց նրա փոխարեն նրանց բարեկամներից մեկը եկավ: Բժշկուհին զննեց ինձ և տեղեկացրեց, որ իմ կուսաթաղանթը դեռևս վնասված չէ, բայց ես…հղի եմ: Հետո ավելացրեց, որ նման դեպքեր պատահում են: Երբ այս ամենի մասին հայրս իմացավ, պահանջեց, որ վերադառնամ ամուսնուս տուն: Երկու օրից ես այնտեղ էի:

Երանի չգնայի…ճիշտ է, ուրախ էի, որ վերջապես իմ անմեղության կասկածները վերացան, բայց չէի պատկերացնում, որ նրանք շարունակելու են արհամարհանքով վերաբերվել ինձ հետ: Նույնիսկ չտվեցին այն ոսկեղենը, որ հարսանիքիս առթիվ նվիրել էին բարեկամները: Սկեսուրս երեսիս շպրտեց. «Արժանի եղա՞ր, որ տամ»: Երբ ծնվեց առաջնեկս, կարծեցի, թե տղա երեխայի ծնունդը կփոխի իմ կյանքը: Սակայն դա էլ չօգնեց: Ապրելով այդ տանը` շարունակում էի օտար մնալ նրանց: Նույնիսկ ամուսինս, որի հետ տարիներ շարունակ երազում էին ամուսության և երեխաների մասին, մի տեսակ անտարբեր ու կասկածամիտ էր դարձել:

Հիմա արդեն չեմ ուզում երկրորդ երեխա ունենալ, քանի որ հասկացել եմ, որ եթե քաշովս մեկ ոսկի էլ դառնամ, միևնույնն է, նրանք ինձ միշտ կասկածելու են: Քանի անգամ նկատել եմ, թե ինչպես են հարևանուհիներն ուշադիր զննել տղայիս` ասես փորձելով հասկանալ` նմա՞ն  է ամուսնուս, թե ոչ:

Ես վստահ եմ, որ ամուսինս ինձ հիմա հավատում է, բայց նա էլ երևի ուրիշներից է քաշվում: Կուզենայի ինքս էլ հաշվի չառնել մյուսների կարծիքը, բայց փոքր միջավայր է, չես կարող ապրել առանց շրջապատիդ կարծքը հաշվի առնելու»:

 

Առաջին գիշեր. սիրո փոխարեն` տառապանք

«Երբ նշանվեցինք,  ես չէի էլ կարող պատկերացնել, որ ամուսնական առաջին գիշերը սիրո փոխարեն կարող է տառապանք պարգևել: Նա ինձ ծեծում էր ու բացատրություն պահանջում, թե ում հետ եմ կապված եղել: Ես լաց էի լինում, ցույց տալիս իմ կուսության ապացույցը, ասում, որ ինքն է իմ կյանքի առաջին տղամարդը, բայց ոչինչ չէր օգնում:

Առավոտյան ինձ անգիտակից վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Իրեն արդարացնելու համար նա սկսեց զրպարտել ինձ և քույրերիս: Ասում էր, թե ես խանութում աշխատելիս կապված եմ եղել խանութի վարիչի հետ, որն էլ ինձ հետ այլ կերպ է կենակցել, այդ պատճառով էլ կուսությունս պահպանվել է:

Որոշ ժամանակ անց իմացա, որ նա թմրադեղեր է օգտագործում, իսկ մեկ տարի հետո թմրադեղի բարձր չափաբաժին ընդունելու հետևանքով մահացավ:

Մղձավանջը կարծես ավարտվեց, բայց հիշողությունը` ոչ»:

 

Ստուգեց, համոզվեց, որև կույս է, բայց չամուսնացավ աղջկա հետ

«Մայրս երիտասարդ հասակում զրկվել էր ամուսնուց և կապվել մի տղամարդու հետ, որն ընտանիք ուներ: Բոլորը գիտեին այդ մասին, նույնիսկ այդ մարդու կինը:

Երբ ծանոթացա իմ ընտրյալի հետ, սկզբում կարծես թե ամեն ինչ լավ էր: Բայց մի օր նա ասաց, թե շատ է կասկածում իմ անմեղությանը և մինչև չհամոզվի, ինձ հետ չի ամուսնանա: Համոզվեց: Բայց պարզվեց, որ չի պատրաստվում ինձ հետ ամուսնանալ: Նա ասաց, թե իրենց ընտանիքում անբարոյականի աղջկա չեն հանդուրժի:

Ես որոշեցի դիմել դատարան:  Ասաց, թե եթե ուզում եմ իր հետ ապրել, ապա պետք է անեմ այն ամենն, ինչ ինքը ցանկանում է: Դրանից հետո նա ինձ ծեծեց, ստիպեց, որ համբուրեմ իր կեղտոտ ոտքերը, հետո բռնությամբ տիրեց ինձ:

Ես վախենում էի որևէ մեկի պատմել այդ մասին, քանի որ մտածում էի` ինձ կմեղադրեն:

Այդպես, ամբողջ մեկ տարի նա գալիս էր ինձ մոտ և նորանոր տառապանքներ պատճառում ինձ: Հիմա արդեն մտածում եմ, թե ինչպես ազատվեմ նրանից: Երբ նրան ասացի, որ հանգիստ թողնի ինձ, ասաց` լավ, միաժամանակ ավելացրեց, որ նշան կթողնի վրաս, որ բոլորն իմանան, թե ով եմ եղել. նա վառած ծխախոտով այրեց մարմինս:

Հիմա վախենում եմ, որ ամբողջ կյանքում չեմ կարողանա ազատվել նրանից, իսկ ազատվելուց հետո էլ այդ բիծն ինձ հետ կտանեմ»:

 

Պատմությունները տրամադրել է

«Կանանց իրավունքների կենտրոն»

հասարակական կազմակերպությունը

 

 


 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

12 Մեկնաբանություն “Կարմիր խնձոր. հայ կնոջ երջանկության ու դժբախտության սահմանագիծը” վերաբերյալ

  1. Աննա

    Աղջիկներ, տղամարդիկ բոլորը չէ, որ ոչխար են: Խնդրում եմ ձեզ, մի կորցրեք ձեր ինքնասիրությունը, և ՊԱՅՔԱՐԵՔ ձեր երջանկության համար: Մարդ, ով սիրում է, չի ցանկանա ստորացնել և նեղացնել իր սիրած էակին, հիշեք դա: Այնպես որ, միամիտ մի եղեք, այս կյանում ամեն ինչ հնարավոր է, և ամեն ինչ ձեր ձեռքերում է:

  2. Arman

    Es linelov 15 tarekan, kardalov ev haskanalov [email protected] haskaca, ev vorosheci [email protected] asel, vorosh txamardik en vochxar, duq Anna, chisht eq nkatel, u asem es sirum em bolor axchinerin, ev hargum em dzez sireli axchikner, tikinner!!!!

  3. Արիման

    բա էլ ուրիշ ով կարար նմաննյութ տրամադրեր եթե ոչ կանանց իրավունքների կենտրոնը, որի միակ առաքելությունը այս երկրում կայանում է վերջին բջիջի, այն է ընտանիքի պառակտում, առավել կարելի ` նմանատիպ 100 պատմություն պատմել ուր տղամարդն է զոհ դառնում կնոջ պռնություններին,տղամարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն կարծես թե չկա, սա էլ չհիմնենք մի քանի միլիոն գրանտ լափենք?

    հարգելիներս ճկան կանանց կամ տղամարդկանք իրավունքներ կա միայն և միայն մարդու իրավունք, որի պաշտպանը հանդիսանում է ՀՀ իրապավապահ մարմինները:

  4. Արիման

    բլոգի հեղինակին, նման հոդվածներ տեղադրելու փոխարեն աելի լավ է գրի, թե ինչի համար է կարմիր խնձորի ադաթը, ընթերցողիտ բացատրի դրա կարևորությունը, խոսա տելեգոնիայի երևույթների մասին, որ մեր նախնիները լավ են հասկացել մարդու ֆիզիոլոգիան, իսկ մենք այժմ ունենալով (Զարգացած) բժշկություն տգիտության մեջ ենք, և տարական գիտելիքներ չունենք մեր օրգանիզմի մասին, թե չէ նման տհաճ պատմությունները շատ են ահա դրանցից մեկը,
    հարևանս ամուսնացավ մի ռուս կնոջ հետ (ռուսների համար գժվում էր), պարզվեց սա հարբեցող է, ամբողջ օրը լակում էր մինչև ամուսինը տուն էր գալիս, որ օրը բավականաչաձ փող չէևր բորում, թավով գլխին ու դուրս էր անում տանից: ափսոս տղամարդու իրավունքների պաշտպան կազմակերպություն չկա:

  5. admin

    Ես Ձեզ հետ համամիտ եմ` տղամարդու իրավունքների ոտնահարման առումով, բայց որքան էլ որ Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ լինեն, միևնույնն է, ընդհանուր առմամբ, տղամարդիկ ավելի պաշտպանված են: Ինչ վերաբերում է տվյալ կազմակերպության կողմից Հայաստանում ընտանիքի պառակտմանը, ապա Ձեզ հետ համամիտ չեմ, որովհետև մեր ընտանիքներն ավելի շատ պառակտվում են իրենց շուրջ անտեսանելի վարագույր քաշելու, շրջապատից իրենց խնդիրնեևը թաքցնելու ու “երջանիկ” ընտանիքի պատրանք ստեղծելու պատճառով: Իսկ ընդհանրապես, այս խնդիրը միայն հայերինը չէ. կանանց իրավունքները ոտնահարվում են ողջ աշխարհում` անգամ ամենազարգացած երկրներում:

  6. Արիման

    Հարգելի Ադմին, Կինը ինչպես և տղամարդը մտնում են հոմոսապիենս ասածի մեջ, նրանց իրավունքները ինչպես տղամարդու այնպես էլ կնոջ պաշտպանվում է ՀՀ իրավապաշտպան մարմնի կողմից, ցանկացած մարդ լինի դա կին թե տղամարդ եթե գտնում է, որ ոտնահարվել են իր իրավունքները կարող է զանգել 1-02 համարով և գանգատվել: Այս դեպքում ի՞նչ իմաստ ունեն կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպության նման, կազմակերպությունները որոնք միլիոններ են ստանում արևմուտքից: Այս կազմակերպության կողմեից պեղվում ու ներկայացվում են մի քանի բռնության դեպքեր ու սկսում են գոչել կնոջ իրավունքների մասին, բայց ոչ ոքի մտքով չի էլ անցնում պարզելու թե որն էր պատճառը տղամարդու նման հոգվիճակի, Տղամարդը օրեկան միջինը 50-80 անգամ ենթարկվում է պրվոկացիայի կնոջ կողմից, քաղաք ես դուրս գալիս ամեն քայլափոխին, կիսամերկ աղջիկներ, փարթամ հետույքները ընդգծող ջինսերով և այլն մանրամասները չնկարագրեմ, այս ամենը տղամարդուն (համեմատաբար չկայացած) հանգեցնում են ներվաին ստրեսի, և դրդում բռնությունների, էլ չգրեմ հեռուստաեթերի և էրոտիգ գովազդային պաստառների մասին, որոնք նույնպես չեն թողնում տղամարդու միտքը կտրվի այդ ամենից և հանգեցնում են ներվաին համակարգի խախտման: Զարգանում ենք ՀԱյեր ջան առաջադիմում ենք:
    Այս ամենը շատ լավ մշակված ծրագիր է որը խցկում են մեր գիտակցությունները ինչպես առաջադիմություն:

  7. Melka

    Աղջիկներ ջան լավ հասկացող տղամարդիկ էլ են լինում: եթե դուք նրանց հետ լինում եք անկեղծ ու պատմում եք այն ինչ ձեր հետ նախկինում կատարվել է գուցե և հասկանան:
    Ես մի աղջկա գիտեմ որին խաբել քնաբերի միջոցով քնացրել ու տիրել էին, և նա այդ սրիկայի հետ մոտ 6 ամիս կենակցեց, որովհետև սիրահարվել էր այդ սրիկային և մտածում էր որ գուցե նրա հետ ամուսնանա, չնայելով այն փաստին, որ այդ սրիկան հարբեցող էր:
    Բայց այդ սրիկան իմ ընկերուհուց հրաժարվեց: Բայց ընկերուհիս հանդիպեց իրենից 13 տարի մեծ տղամարդու հետ, որը շատ էր սիրում նրան ու մտածելով որ ոչինչ չունի կորցնելու պատմեց իր ապագա ամուսնուն իր խնդիրների մասին ու իրենք միմյանց հասկացան: շատ մեծ հարսանիք արեցին, իսկ այդ տղան իր ընտանիքին ասաց որ նրա հետ նշանված ժամանակ եմ կենակցել, իմ նշանածնա երբ կուզեմ հետը կլինեմ, հիմա նրանք աղջիկ ունեն ու շատ երջանիկ ըևնտանիք են: Դրա համար ես կարծում եմ որ միշտ պետք է անկեղծ լինել եթե սիրում ես նրան

  8. Artur

    Axjikner jan haskacox txaner shat kan,inchpes nshec Melkan,bolorn el irenc kyankum unenum en sxalner,ete ayd [email protected] sharunakabar chen krknvel uremn haskanali en u @nduneli,uxxaki petk chi husahatvel u @nkjvel,misht urax exek qani vor aveli vat tarberakner el kan,karox em asel vor ayjmyan patkern e stipel inc u myus txanerin ayl karciki linel,eli em krknum lav txaner shat kan,parzapes petka handipek,dzez amenalavn em cankanum axjikner

  9. Vika

    Համարյա բոլոր էս տեսակի չարիքների պատճառը տղաների հետամնացությունը, հիմար դաստիրակությունն ա։ Կանայք եթե ուզում են խուսափել նման իրավիճակի մեջ ընկնելուց, պիտի ամուսնանալուց առաջ շատ լավ ուսումնասիրեն իրենց ապագա ամուսնուն, նայեն որ զարգացած, բարի, հասկացող մարդ լինի, արժանապատվության զգացում ունենան ու ոչ մի պայմանով չամուսնանան ու չապրեն նենց մարդու հետ, ով իրենց կնվաստացնի ու չի հարգի որպես մարդ։ Նաև պիտի աշխատեն լավ սովորել, մի կարգին մասնագիտություն ձեռք բերել, որ կարենան աշխատել ու ոչ մեկից կախվածության մեջ չլինեն՝ ոչ ընտանիքից,որ չկարենան զոռով ամուսնացնել, ոչ էլ ստիպված անմարդկային ամուսնուց՝ եթե հանկարծ բախտները չբերի։
    Իսկ զարգացած տղամարդը կհասկանա, որ ամենևին էլ կուսությունը չի էն չափանիշը, որով որոշվում են մարդկային որակները, այն՝ լավ թե վատ կին կլինի ։Հին ժամանակներում միգուցե այս սովորությունը շատ կարևոր իմաստ ունեցել է այն գլխավոր պատճառով, որ չեն եղել հակաբեղմանվորիչ միջոցներ, և եթե տղամարդը ամուսնանար ոչ կույս կնոջ հետ, չեր կարող համոզված լիներ, որ կինը իրենից է հղի։ Նաև էն ժամանակ աղջիկները իրոք քիչ էին շփվում տղամարդկանց հետ, իրար հետ երկար բարակ ընկերություն չէին անում, ու միգուցե աղջիկը իրոք էնքան էլ պիտի համեստ պիտի չլիներ որ կարենար հաջողացներ կուսությունը կորցնել։
    Համաձայն եմ այն մտքի հետ, որ շատ կանայք էլ իրենց ամուսիններին են վատ վիճակների մեջ գցում՝ անընդհատ կռիվ անում, բողոքում, դժգոհում, համեմատում նրանց ուրիշների ավելի շատ փող վաստակող ամուսինների հետ- մի խոսքով ինֆակտի բուն։ Ու որ տղամարդիկ էլ խուսափեն նման տխուր ընտանեկան կյանքից, պիտի իրենք էլ կնոջ մեջ առաջին հերթին մարդկային դրական հատկություններին ուշադրություն դարձնեն, որ հասկացող, բարի ու սիրող կին լինի։ Իսկ եթե մենակ նայեն նրան կույս է թե չէ, համեստ է հագնվում թե չէ, դա ամենևին էլ չի ապահովագրի նրանց այն բանից, որ ամուսնությունից հետո կինը չի դառնա էն կռվարար, միշտ դժգոհ ու բողոքող կանանցից։

  10. Ruben

    Cavali iroghutyunner en. Isk ur e nayum mer Araqelakan ekeghecin? Inchu ays eritasardnern amusnanum en chimanalov Astco [email protected] amusnutyan harcum, amusnu kam knoj @ntrutyan harcum, inchu nranq chgiten Astco [email protected] vor tvel e mez, te inchov piti [email protected] [email protected], vor karoghanan hamategh aprel? Inchu en nranq ayspes bac toghnvac? Mer [email protected] @nkel e animast harceri, u hakaastvacabanakan verlucutyunneri hetevic, minchder mardik en korcanvum ayd @ntacqum sireli Araqelakan Ekegheci. Mi pah sheghvir ayd bambasanqneric, ayd shqeghutyunic, ayd voch patshach varqic, u ushadrutyun darcu qo isk hetevordnern inch ori en… Nranq der erkri vra linelov arden zgum en djoxqi nerkayutyunn irenc kyanqerum…

  11. Ինչ ամոթ ա, որ տղամարդիկ են խոսում իրենց պաշտպանելու մասին, ինչ-որ խեղճ ու կրակ մտածելակերպ է, որից պետք է ազատվել…: Տղամարդիկ, ովքեր կոչված են ուժեղ սեռ և պետք է պաշտպանեն կնոջը և նրան ապավեն լինեն, խոսում են իրենց պաշտպանելու մասին…. Ցավալի է և ամոթ…

    Իսկ ընդհանրապես, կարմիր խնձոր կոչվածը մի այլանդակ ադաթ է (ի թիվս որոշ հայկական ադաթների), որը կնոջ ներկայացնում է որպես ապրանք: Ոչ ոք իրավունք չունի քիթը մտցնել նորապսակների ամուսնական առագաստ, բացարձակապես ոչ ոք… Ամեն ոք ունի երջանկության իրավունք: Անիին շնորհակալություն` ցավոտ թեման շոշափելու համարձակության համար: Պատմությունները հերթական անգամ հստատում են, որ ամուսնանալ կարող են միայն տղամարդիկ, ոչ թե տղաները, որոնք դեռ տղամարդ չեն դարձել: Իսկ ամենասարսափելին այն է, որ առաջին պատմության մեջ աղջկա հայրը ևս նրան չի հավատում: Սա ապացուցում է, որ ընտանիքներում մարդիկ ընդամենը ապրում են նույն հարկի տակ, իսկ փոխադարձ վստահություն և ճանաչողություն չկա, որը շատ ահավոր է…

    Գոնե հետո ներում խնդրի դստերից…