«Դանակը վզիս դնելով` ասավ. «Աչքերդ հայի աչքեր են, դո՛ւրս եկ ստեղից…»

«Դանակը վզիս դնելով` ասավ. «Աչքերդ հայի աչքեր են, դո՛ւրս եկ ստեղից…»

Նոր Նորքի ուսանողական ավանի բնակիչների մեծ մասը փախստականներ և անապահով ընտանիքներ են: Գերեզմանոցի կողքին գտնվող այդ հանրակացարան այցելելիս անզեն աչքով էլ նկատում ես, որ այնտեղ ապրողների խնդիրներն անպակաս են: Փախստական տարեց կանայք, հավաքված իրար գլխի, օրվա անցուդարձն էին քննարկում, երբ մոտեցանք նրանց: Չցանկացան խոսել իրենց հոգսերից` ասելով, թե միևնույն է, դրանից ոչինչ չի փոխվի. «Ժամանակին մարդավարի ապրել ենք, ես գոհ եմ եղել իմ կյանքից, պետությունը տուն է տվել, երեք երեխա եմ ունեցել»,-անցյալը երանի տալով` հիշում է 79-ամյա Արեգ տատը: Փոխարենը համաձայնեց պատմել, թե ինչպես են 88-ին Բաքվից փախել-եկել Հայաստան:

Facebook Twitter Linkedin