Արցախի հանրակացարան…կյանքն այստեղ վերջանում է

1

Երեկ չարաբաստիկ Արցախի հանրակացարանում էի: Վերջին անգամ այնտեղ այցելել էի 2007 թվականին` մի իսպանացի լուսանկարչուհու հետ, ով անմահացրեց հայ փախստականների կյանքն` այդ ահավոր, կենսական բոլոր պայմաններից զուրկ կացարանում: Չզարմացա` իմանալով, որ  5 տարիների ընթացքում հանրակացարանում բազմաթիվ տարեցներ էին մահացել: Ընդհանրապես, կարելի է զարմանալ, որ տարեցներն այնտեղ դեռ կարողանում են ապրել: Բրավո նրանց, և ամոթ նրանց, ովքեր կարող են և պարտավոր են փոխել այդ մարդկանց կյանքը, բայց…

Մի նախաձեռնություն ունեմ` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպել կարճատև էքսկուրսիա  (երկարատևի դեպքում չեն դիմանա) դեպի Արցախի հանրակացարան: Նրանք դա պետք է մեկ անգամ սեփական աչքով տեսնեն` վերաարժեվորելու իրենց կյանքը, սկբզունքներն ու ապրելակերպը:

 

Թող մեկ անգամ գոնե համարձակություն ունենան խոստովանելու, որ մարդկային այդ ճակատագրերն իրենց ձեռքում են, և իրենք են պատասխանատու` նրանց այդ անմարդկային պայմաններում տանջամահ անելու համար: Թող լսեն այդ մարդկանց պատմությունները, իմանան, թե ինչ փառավոր անցյալ են ունեցել ու ամաչեն այդ մարդկանց ներկայի համար, եթե, իհարկե, ամոթի զգացումը դեռ կենդանի է նրանց մեջ:

Հանրակացարանային սենյակները զուրկ են կոմունալ բոլոր պայմաններից: Տարեցներն օգտվում են ընդհանուր զուգարանից, իսկ բաղնիք ընդհանրապես գոյություն չունի: Չգիտեմ` այդ մարդկանց հնարավո՞ր է որևէ կերպ մխիթարել…Նրանք քեզ լսում-լսում ու հետո ասում են. “Էն, ինչ որ մեր գլխին է եկել, թող մեր թշնամու գլխին չգա…”: Դրանից ավելին ասել հնարավոր չէ, ամեն ինչ պարզ է:

 

 

 

 

 

 

 

 

Ահա զուգարան կոչվածը:

 

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր