80-ամյա կինը հորդորում է կաթողիկոսին մի քիչ էլ իրենց մասին մտածել

IMG_0561_ts1323261963

Այսօր «Անկախ» թերթի խմբագրություն էր զանգահարել մի տատիկ և ասում էր. «Աղջիկ ջան, ես 80-նն անց կին եմ: Էս մեր եպիսկոպոսը (ի նկատի ուներ` կաթողիկոսը), մեզ արդեն զզվացրել ա»:

Ասացի` ի՞նչ է պատահել տատի ջան, ինչո՞վ է զզվացրել:

Ասաց. «Ամբողջ օրը իրա բանն ու գործը թողած` է´ս համերգին ա գնում, է´ն համերգին ա գնում, նստած ուրախանում ա, ծափ ա տալիս, փոխանակ շաբաթ օրերին գոնե իր ժողովրդի հետ լինի»:

Ասացի. «Տատի ջան, ես Ձեզ լրիվ հասկանում եմ, բայց ինչո՞վ կարող եմ օգնել»:

Պատասխանեց. «Ուղղակի իրան ասեք, որ մեզ չզզվացնի, մի քիչ էլ մեր մասին մտածի, մենք թոշակառու, ծեր մարդիկ ենք, մեզ միայն եկեղեցին է մնացել, ասեք, որ իրա պատճառով եկեղեցին մեր աչքից չգցի»:

Վերջում էլ ավելացրեց. «Անպայման կասես, չէ՞, աղջիկ ջան…»:

Հորդոր կաթողիկոսին

«Վեհափա´ռ տեր, քանի որ չցանկացա ծեր կնոջը հիասթափեցնել` ասելով, որ դժվար թե Ձեզ երես առ երես հանդիպեմ, բայց միևնույն ժամանակ խոստացա, որ տեղ կհասցնեմ իր հորդորը, ուստի գրում եմ այստեղ` հույս ունենալով, որ կկարդաք այն կամ ավելի ճիշտ` Ձեզ կփոխանցեն:

Ճիշտ է, հստակ չէ, թե այդ տարեց կինը «շաբաթ օրերին իր ժողովրդի հետ լինեք» ասելով ինչ ի նկատի ունի կամ ստույգ ինչ է ակնկալում Ձեզանից` ասելով, որ մի քիչ էլ իրենց մասին մտածեք, մի բան ակնհայտ է. մարդիկ Ձեր կարիքն ունեն, մարդկանց ինչ որ բան պակասում է, ինչը նրանք ուզում են ստանալ եկեղեցուց, Ձեզանից: Միգուցե նրանք չգիտեն` ի´նչ և ինչպե´ս պահանջեն, բայց այն, որ կա հոգևոր քաղց, դա փաստ է: Ուստի, խնդրում եմ` մի´անտեսեք ծեր կնոջ հորդորը և մի քիչ էլ տարեցների ու ծերերի մասին մտածեք, իսկ թե ինչպես, Դուք երևի ավելի լավ կիմանաք»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր