Սուլթան Համիդի խոսքերը «զարդարում են» Թումանյանի թանգարանի շքամուտքը

լուսանկար 004

Թումանյանի թանգարանի շքամուտքին` հենց Թումանյանի լուսանկարի տակ, մի մեծ պաստառ է փակցված, որի վրա գրված են Սուլթան Համիդի խոսքերը` տակն էլ հեղինակի անունը. «Սա հայերուն խոշոր խոշոր պօմպերէն այնքան չեմ ահաբեկիր կոր, որքան կապարի այդ պզտըլիկ տառերէն… ».Սուլթան Համիտ:

Անկեղծ ասած, առաջին հայացքից դա ինձ դուր չեկավ, որովհետև ինչ բովանդակություն էլ, որ այդ խոսքերը պարունակեին, տհաճ էր Համիդի անունը  ի ցույց դրված տեսնել, այն էլ մի վայրում, ինչպիսին Թումանյանի թանգարանն է:

Մտքումս հազար ու մի միտք ծագեց. մտածեցի, արդյոք ճի՞շտ է, թե՞ սխալ, անգամ ինձ մեղադրեցի, որ գուցե ծայրահեղանում եմ, բայց ի վերջո հասկացա, որ այնուամենայնիվ սխալ է. ախր, Համիդը մի ոճրագործ է` հայերի արյանը ծարավ, որի անվան հետ են կապված մեր պատմության սև էջերը, և այդ խոսքերն էլ ասվել են չարակամությամբ, նախանձով, հայերի բնաջնջման մոլուցքով, իսկ մենք հիմա դրանով հպարտանո՞ւմ  ենք…և ի՞նչ ենք ուզում դրանով ասել:

Զարմանքս է´լ ավելի խորացավ, երբ զրուցեցի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ: Նա ասաց, որ դրանք լուրջ խոսքեր են, և մենք պետք է լուրջ վերաբերենք դրանց. «Իսկ այն մտածողությունը, թե սխալ է Համիդի խոսքերը թանգարանի շքամուտքին փակցնելը, ընդամենը էմոցիոնալ, գավառական մտածողություն է»,-ասաց նա:

Փաստորեն, ըստ Թուխիկյանի, իմ մտածողությունն էլ է էմոցիոնալ ու գավառական…չգիտեմ, գուցե և այդպես է, բայց չեմ կարող ընդունել, որ պետք է մեծարել այն ամենը, ինչը մեզ համար գուցեև հաճելի է, օգտակար և անգամ կարևոր: Այո, այդ խոսքերն իսկապես կարևոր պատմական վկայություն են, և դա մեզ շատ հարցերում կարող է պետք գալ, բայց մի բանում համոզված եմ` դրանք և դրանց հեղինակի անունն արժանի չեն «զարդարելու» մեր մեծանուն գրողի` Թումանյանի թանգարանի շքամուտքը և գտնվել նրա լուսանկարի ներքո: Դա դրա տեղը չէ…

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

5 Մեկնաբանություն “Սուլթան Համիդի խոսքերը «զարդարում են» Թումանյանի թանգարանի շքամուտքը” վերաբերյալ

  1. Միանշանակ համակարծիք եմ Ձեզ հետ: Չեմ ուզում ծայրահեղական թվալ, սակայն վերջին շրջանի այսպիսի մանր “վրիպակները” դարձել են հաճախակի երևույթ: Տպավորությունս այնպիսին է, որ կարծես ինչ որ մեկը միտումնավոր թուրքական պրոպագանդա է վարում:

  2. Արթուր

    Կախել է հարկավոր եդ սրիկաներին

    1. ոչնչացնել նման սրիկաներին վտարելլ Հայաստանից

  3. Նարինե

    Ես գտնում եմ,որ դրանում ոչինչ չկա,թող իմանան`եթե տառերից այդքան վախենում են ապա բառերից իանչքն կվախենան:

  4. Սամվել Մոսկվայից

    Մեր ազգի ճակատագիրը որոշող պետերը միշտ էլ առանձնապես խելքով(դիվանագիտությամբ) ծանրաբեռնված չեն եղել։ Մինչև հիմա բոլոր հնարավոր միջոցներով եղեռնից են խոսում, բայց ոչ մեկի մտքով չի անցել հիշել այն թուրք փաշային, որը հրաժարվել էր մասնակցել հայերի ոչնչացմանը։ Նրա որդուն են սպանել, բայց նա շարունակել է իր դիրքում մնալ ու կնքել է իր մահկանացուն նույն թուրքական սրից։ Մեր ազգերի պետերը եթե այդ մարդուն մի հուշարձան կանգնեցեին, դա ավելի շատ էֆեկտ կտար, քան քառասուն ամսագրերը քառասուն տարում։ ՈՒ շարքային թուրքերի վրա էլ մեծ ազդեցություն կթողներ այդ քայլը։ Նապոլեոնն ասում էր, որ առյուծի գլխավորությամբ էշերի բանակը ավելի շատ բան կանի, քան առյուծների բանակը էշի գլխավորությամբ։ Մեր ազգը միշտ էլ երկրորդ տարբերակով է ապրել։