«Անցնե´լ գործի, բուտիկները պետք է վերցնել…»

«Անցնե´լ գործի, բուտիկները պետք է վերցնել…»

Ապրիլի 4-ին Մաշտոցի պուրակում կրքերը թեժ էին: Մի խումբ մտավորականներից բաղկացած շինարարական բրիգադը, որի նպատակն է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները, անցավ գործնական քայլերի: Բրիգադի 20-25 անդամները շինարարական հագուստով մտան պուրակ,  ոստիկանների համար հայտարարություն հնչեցրին` տեղեկացնելով, որ պատրաստվում են իրականացնել չափագրման և ապամոնտաժման  աշխատանքներ: Ոստիկաններն էլ իրենց հերթին զգուշացրին, որ կատարելու են օրենքով սահմանված իրենց պարտականությունները և արգելելու են ապամոնտաժող խմբի անդամներին մտնել արգելապատնեշից ներս և իրականացնել իրենց մտադրությունը: Հակառակ դեպքում խոստացան  հարկադրաբար դուրս բերել նրանց տարածքից:

Facebook Twitter Linkedin