Թումանյանի թանգարանի շքամուտքին` հենց Թումանյանի լուսանկարի տակ, մի մեծ պաստառ է փակցված, որի վրա գրված են Սուլթան Համիդի խոսքերը` տակն էլ հեղինակի անունը. «Սա հայերուն խոշոր խոշոր պօմպերէն այնքան չեմ ահաբեկիր կոր, որքան կապարի այդ պզտըլիկ տառերէն… ».Սուլթան Համիտ: Անկեղծ ասած, առաջին հայացքից դա ինձ դուր չեկավ, որովհետև ինչ բովանդակություն էլ, որ այդ խոսքերը պարունակեին, տհաճ էր Համիդի անունը ի ցույց դրված տեսնել, այն էլ մի վայրում, ինչպիսին Թումանյանի թանգարանն է: