Հրաշք օր էր…մանկությունս վերապրեցի` Համբարձման տոնն իր ողջ ծիսակարգով` երգ ու պար, վիճակահանություն…անգամ կաթնապուր: Միակ բանը, որ տհաճ էր, ծիսակարգի երգի` “ջան գյուլում”-ի մեջ թուրքական բառի առկայությունն էր:
Ախր, ինչ՞ու պիտի մեր նախնիներն այդ գեղեցիկ երգը թուրքական “գյուլում” բառով մեզ փոխանցեին` վարդի փոխարեն: Փոխես, էն չի, չփոխես, էն չի:
Քանաքեռ բարձր տեղա,
Ջան գյուլում, ջան, ջան,
Ջուրը հիվանդին դեղա,
Ջան ծաղիկ, ջան, ջան:
Սիրած սիրածին չեն տա,
Ջան գյուլում, ջան, ջան,
էս ինչ անիրավ գեղա,
Ջան ծաղիկ ջան ջան…