Կանադայում սարսափելի դեպք է տեղի ունեցել: Երթուղային ավտոբուսում ուղևորներից մեկը բոլորի աչքի առաջ սպանել է իր կողքին նստած ուղևորին, գլխատել նրան և կերել մարմնի մի մասը: Մարդասպանն իր քայլը բացատրել է «բարի նպատակներով»` բացատրելով, որ կատարել է այլմոլորակայիններին վերացնելու կարևոր առաքելություն:
Մարդակերը չինացի էմիգրանտ Վինս Լին է, ով ուղևորվում էր դեպի Պորտիջ լա-Պրերի գավառը: Նրա 22-ամյա զոհն էլ Տիմ Միկլինը, որը աշխատում էր տեղի տոնավաճառներից մեկում: Վերջինս նստած է եղել մարդակերի կողքին` աչքերը փակ և ականջակալներով երաժշտություն լսել : Հանկարծ երիտասարդի հարևանը հանել է դանակը և մի քանի ուժեղ հարվածներ հասցրել նրան:
Մինչ վարորդը կանգնեցրել է ավտոբուսը, իսկ ուղևորները սարսափահար փախել են, Վինս Լին գլխատել է Մակլինի մարմինը , կտրել է և կերել դիակի մի մասը և հետո հպարտորեն ցույց տվել ավտոբուսը շրջապատած ամբոխին երիտասարդի գլուխը: Մարդասպանն ասել է, որ ինքը կատարել է աստվածային առաքելություն, որը կայանում է այլմոլորակայիններ ոնչնչացնելու մեջ:
Ողբերգությունը կատարվել է 2008թ. հուլիսի 30-ին, սակայն մանրամասները միայն հիմա են հայտնի դարձել, երբ սպանության գործով հետաքննությունն ավարտվել է:
2009 թ. փորձաքննությունը հաստատել է, որ Վինս Լին չի կարող քրեական պատասխանատվություն կրել, քանի որ բժիշկները նրան հոգեկան հիվանդ են ճանաչել: «Այլմոլորակայինների որսորդի» գործը բազմիցս վերանայվել է, բայց հիմա դատավորները եկել են վերջնական եզրակացության : Վերջին տարիներին Վինս Լին պահվում էր խիստ ռեժիմի հոգեբուժական հիվանդանոցում: Իշխանությունները որոշել են, որ հանցագործն այնտեղ կմնա մինչև կյանքի վերջը, սակայն նրան թույլ են տվել հիվանդանոցի սահմանը երբեմն հատել բժիշկների և պահակների ուղեկցությամբ:
Հոգեբուժները զրուցում են մարդասպանի հետ ամեն երկու շաբաթը մեկ: Նրանք ասում են , որ Լին խորապես զղջում է իր արած հանցանքի համար, նա հասկանում է, որ տառապում է շիզոֆրենիայի ծանր տեսակով, որը «խաբում է իր ուղեղին»: Նա ասում է, որ մինչ իր կատարած գազանային սպանությունը, ինքը մշտապես լսում էր ձայներ, որոնք իրեն մղում էին բռնել և ոչնչացնել «օտարներին»: Տղամարդը խոստովանում է, որ եթե իրեն չձերբակալեին, ինքն իր «առաքելության» համար շատերին կզոհեր: