Հանրապետության հրապարակի միջադեպի հետևանքով հարյուրից ավելի տուժածներ կան. (ականատեսի պատմածից, լուսանկարներ, տեսանյութ)

Հանրապետության հրապարակի միջադեպի հետևանքով հարյուրից ավելի տուժածներ կան. (ականատեսի պատմածից, լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր ժամը 19:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Հանրապետական կուսակցության համերգ-հանրահավաքի ժամանակ, տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ: ԱԻՆ նախնական տվյալներով, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: Հրապարակում համերգը դադարեցված է: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Նաիրի բժշկական կենտրոն` տուժածների վիճակին ծանոթանալու: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, տուժածների վիճակը բավարար է:

Facebook Twitter Linkedin