«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին

«Կատարվածը հանցագործություն է». Վազգեն Մանուկյանը՝ Փակ շուկայի քանդման մասին

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Երևանի Փակ շուկայի քանդման վերաբերյալ լուրը լսել է մամուլից և սոցիալական  կայքերից: Անմիջապես այցելել է շուկայի տարածք, որն ամբողջությամբ փակ է եղել և մի փոքրիկ արանքից դիտել շենքը: Տեսարանն իսկապես ցավալի է եղել՝ կամարների զգալի մասը քանդված է: Մանուկյանի գնահատմամբ, կատարվածը հանցագործություն է. «Եթե դա առանց նախագծի է քանդվել, նշանակում է քանդողն է հանցագործ է և պետք է պատժվի քրեական օրենսդրությամբ, իսկ եթե նախագծով է քանդվել, նշանակում է պետք է պատասխանատվություն կրի այդ նախագիծը հաստատողը»,-ասում է նա:

Facebook Twitter Linkedin