Նյու Յորքի նահանգապետը «դաշնակների կողմից ցեղասպանության ենթարկված» ադրբեջանցիների պատվին բանաձև է՞ ընդունել

Democratic Gubernatorial Candidate Andrew Cuomo Gathers With Supporters On Election Night

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ծավալված տեղեկատվական պատերազմում, ցավոք, կրկին տանուլ ենք տալիս: Այսօր times.com կայքում կարդացի, որ 2012 թվականի մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի մարտի 31-ը ճանաչվում է «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»:

Դե պատկերացրեք, թե ադրբեջանական կեղծ քարոզչամեքենան ու նավթային դոլլարներն ինչ աստիճանի գործունակ են:

Բանաձևում նշված է, թե իբր 1918 թ. մարտի 30-ին սկիզբ առավ «ցեղասպանություն» ադրբեջանցիների դեմ՝ հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից՝ բոլշևիկների հետ համատեղ, որին զոհ գնաց շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի՝ ծերեր, կանայք, երեխաներ:

Բանաձն ամբողջությամբ՝ այստեղ:

Հայաստանի Արտգործնախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ պաշտոնական հարցում է ուղարկել Նյու-Յորքի նահանգի կառավարությանը և սպասում է պատասխանի, իսկ մինչ այդ որևէ մեկնաբանություն չի կարող տալ. «Հնարավոր է, որ գումարով ադրբեջանցիները լոբբինգ են արել»,-ենթադրում է նա:

Սպասենք ԱԳՆ-ի պաշտոնական մեկնաբանությանը…

Ի՞նչ կասի Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասաց, որ տեղյակ է բանաձևից՝ պարզաբանելով, որ այն Նյու Յորքի նահանգի սենատին է ներկայացվել սենատի հանձնախմբերից մեկի կողմից, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ չի ընդունվել, ուստի նահանգապետի կողմից չէր կարող հաստատվել:

Համենայնդեպս, Կիրո Մանոյանը խոստացավ ճշտել:

Արտյուշա Շահբազյանը տեղյակ չէ այդ բանաձևից, որպեսզի մեկնաբանի, սակայն նրա համար մի բան ակնհայտ է.  «Ադրբեջանը լավ է աշխատում, ունի դիվանագիտական լավ կորպուս՝ կիրթ, եռանդուն, գործունյա դիվանագետներով, ովքեր իրոք աշխատում են և սրա հետ հաշվի չնստել, ուղղակի չի կարելի: Իսկ մերոնք միայն անատամ հայտարարություններ են անում…»,-ասաց նա:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր