Նյու Յորքի նահանգապետի գրասենյակում տեղյակ էլ չեն, որ նման բանաձև կա. տեղեկատվությունը կեղծ էր

VRZmvxtitXyPLVctZIAS7Prenb

Հունիսի 25-ին times.com լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ 2012 թվականի մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի մարտի 31-ը ճանաչվում է՝ որպես «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»:

Այդ բանաձևում նշված է, թե իբր 1918 թ. մարտի 30-ին սկիզբ է առել ադրբեջանցիների դեմ «ցեղասպանությունը»՝ հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից՝ բոլշևիկների հետ համատեղ, և որին զոհ է գնաց շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի՝ ծերեր, կանայք, երեխաներ:

Փորձեցինք պարզել՝ այդ տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ և կապ հաստատեցինք նախ Արտաքին գործերի նախարարության, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ:

ԱԳՆ-ից հայտնեցին, որ պաշտոնական գրություն են ուղարկել նահանգապետի գրասենյակ և սպասում են պատասխանի: Կիրո Մանոյանն էլ հայտնեց, որ տեղյակ է բանաձևից՝ պարզաբանելով, որ այն Նյու Յորքի նահանգի սենատին է ներկայացվել սենատի հանձնախմբերից մեկի կողմից, սակայն իր ունեցած տեղեկություններով՝ չի ընդունվել, ուստի նահանգապետի կողմից չէր կարող հաստատվել: Նա խոստացավ ճշտել:

Այսօր արդեն Կիրո Մանոյանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. նահանգապետի կողմից նման բանաձև չի ընդունվել, ավելին, նահանգապետի գրասենյակում, անգամ, տեղյակ չեն եղել, որ նման բանաձև գոյություն ունի. «Նախ, պետք էր հասկանալ թե ինչպե՞ս և ինչո՞ւ են նմանատիպ բանաձևեր ընդունվում:  Նյու Յորքի օրենսդրական մարմնում ընդունվում են մի ոչ ֆորմալ գործընթացի միջոցով, երբ հիմնականում չեն անցկացվում քննարկումներ, և նույնիսկ քվեարկություն կարող է տեղի չունենալ՝ հաշվի առնելով դրանց աննշան դերը,-պարզաբանեց նա,-և ահա, հենց այս բանաձևի պարագայում, մանրամասն հետազոտելով այդ օրվա անցկացված քվեարկությունների արձանագրությունները, պարզեցինք, որ որևէ քվերակություն չի էլ եղել»:

Այս տեղեկությունները հաստատել են նաև օրենսդրական մարմնից՝ շեշտելով, որ բանաձևն, ըստ էության, պարզապես ընդունվել է և ոչ թե դրվել քվերակության՝ այդպիսով որևէ լուրջ նշանակություն չտալով դրան: «Իրականում, ամեն շաբաթ հարյուրավոր նման կարգի “բանաձևեր” են ընդունվում, ասենք որևէ հայտնի քաղաքացու 50-ամյակը կամ էլ բասկետբոլի թիմի ինչ-որ ձեռքբերում նշելու կապակցությամբ»,-նկատեց նա:

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ հաստատեց Մանոյանի ասածը՝ դա լուրջ փաստաթուղթ չէ, և դրա մասին, անգամ, տեղյակ չեն նահանգապետի գրասենյակում:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր