Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվեց Երևանի Փակ շուկայի հարցը: Քննարկման ընթացքում բավականին հետաքրքիր փաստեր բացահայտվեցին. նախ սխալը եղել է սկզբից, քանի որ չի կնքվել օրենքով պարտադիր համարվող պարտավորագիր, որով սեփականատերը պետք է իր վրա որոշակի պարտավորություններ վերցներ: Այդ պարտավորություններից ամենակարևորն այն է, որ առանց համապատասխան թույլտվության, արգելվում է որևէ ճարտարապետական միջամտություն կատարել: Պարզվում է նաև, որ Մշակույթի նախարարության ու քաղաքապետարանի կողմից սեփականատիրոջը զրոյական հարկում շինթույլտվություն տալը նույնպես անօրինական է եղել: