Հունիսի 25-ին հայաստանյան լրատվական կայքերից մեկը՝ times.com-ը, տեղեկություն տարածեց, թե 2012 թ. մարտի 27-ին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Քուոմոն ընդունել է մի բանաձև, ըստ որի` մարտի 31-ը ճանաչվում է որպես «Ադրբեջանական հիշատակի օր Նյու Յորք նահանգում»: Բանաձևի հիմնավորումն այն է, թե 1918 թ. մարտի 30-ին հայ դաշնակցական կուսակցության անդամների կողմից, բոլշևիկների հետ համատեղ, սկիզբ է առել ադրբեջանցիների դեմ «ցեղասպանությունը», որին զոհ է գնացել շուրջ 20.000 անմեղ ադրբեջանցի: