Հրաժեշտ Վահե Ավետյանին. հարյուրավոր քաղաքացիներ սգում են դաժանաբար սպանված սպայի մահը (լուսանկարներ)

SAM_0409

Տիկին Արփիին, անգամ, հիվանդությունը չէր ստիպել անկողնում պառկել և չմասնակցել Վահե Ավետյանի հուղարկավորությանը. «Ցավն է ինձ բերել էստեղ,-ասաց նա` արցունքն աչքերից սրբելով,-էս հարցը միայն Վահեի հարցը չի, բոլորիս են կպել սրանով: Ես հասկացա, որ մենք մրջյուններ ենք, որ ցանկացած պահի կարող են մեզ տրորել: Էսպիսի բեզպրիդել երբեք չի եղել»:

Այսօր Վահե Ավետյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ` մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ: «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները երթով գնացին Վահե Ավետյանի տուն` մասնակցելու հուղարկավորության արարողությանը` ՀՀ քաղաքացիների անունից ծաղկեպսակ հանձնելով Վահե Ավետյանի հիշատակին։

Մինչ նախաձեռնության անդամները սպասում էին քաղաքացիներին, որպեսզի շարժվեին դեպի Վահե Ավետյանի տուն, հանկարծ մի քանի կանայք սկսեցին վիճաբանել. կանանցից մեկն ասել էր, որ ոչ ոք իրավունք չունի դատել, մինչև պարզ չլինի, թե ինչ է եղել: Դա հունից հանել էր առանց այն էլ հուզված քաղաքացիներին, ովքեր չզսպելով իրենց, «հարձակվեցին» կնոջ վրա. «Ընկերուհի´, մարդ են սպանել, դուք չեք հասկանո՞ւմ,-բղավեց կանանցից մեը,-մենք դատավորներ չենք, որ մեղավոր ու անմեղ ջոկենք, դա մեր գործը չի, մեզ իրողությունն ա հետաքրքրում` դաժանաբար սպանել են հայ սպային: Գնացե´ք, էստեղ մի´ կանգնեք»:

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Վահե Ավետյանի տուն, որտեղ մարդկանց ու ծաղկեպսակների թիվն այնքան շատ էր, որ պարզապես անհնար էր հաշվել:

Զինծառայող գործընկերներից մեկը Վահեի մասին ասաց հետևյալը. «Նա ոչ միայն շատ լավ բժիշկ էր, այլև շատ լավ մարդ` հումորով, կամեցող և ամենակարևորը` շատ լավ մասնագետ, ինչպիսիք քիչ կան մեր համակարգում: Ինչ վերաբերում է դեպքին, ապա վստահ եմ, որ Վահեն ու նրա ընկերները պարզապես չէին կարող իրենց թույլ տալ այնպիսի անշնորհքություն, որը հնարավոր չլիներ այլ կերպ լուծել: Եվ վերջապես, անվտանգության աշխատակիցը նրա համար է, որ կանխի թեկուզ ամենավատ արարքը, որ թե գազանաբար ծեծի: Դա ոչ թե ապտակ էր, կարգի հրավիրել էր, այլ գազանաբար ծեծել էր, որը չի կարող լինել ինքնըստինքյան»:

Վահեի համալսարանական ընկերներից մեկն էլ ասաց, որ նա միշտ իրեն շրջապատում դրսևորել է` որպես չափված-ձևված մարդ և հարգանքի արժանացել բոլորի կողմից: «Մյուս տղաները նույնպես ընկերներս են,-ասաց նա` տեղեկացնելով, որ նրանց հետ զրուցել է դեպքի մասին և իրեն պատմել են, որ այդ օրը, երբ այդ 10-15 հոգին իրենց հրավիրել են ավտոկայանատեղի, բժիշկները փորձել են հարթել իրավիճակը, չեն ուզեցել, որ վեճ լինի, ասել են` դե խմած ենք եղել, ոչինչ, սակայն մյուս կողմը դա բավարար չի համարել:

Ի դեպ, Վահեի հուղարկավորությանը մասնակցում էին նաև հայտնի մտավորականներ Սոս Սարգսյանն ու Զորի Բալայանը, ով հազիվ էր թևանցուկ քայլում մահվան թափորի միջով: Նա շատ ընկճված էր և դիմելով Զորի Բալայանին` ասաց. «Էսքան մարդու էստեղ լինելը սա բողոքի նշան ա…էս անկախությունը մեր գլխին չարիք դառավ, էլի,  Զորի…»:

 

 

 

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

Մեկնաբանություն “Հրաժեշտ Վահե Ավետյանին. հարյուրավոր քաղաքացիներ սգում են դաժանաբար սպանված սպայի մահը (լուսանկարներ)” վերաբերյալ

  1. Ara Madoyan

    Es uraxem vor mardik kan der vor karoghanum en mez hascnel ayn, inch@ gitenq, bayc shat aghavaghvac, ancnem bun temayin vor@ mer Vaheina verabervum u mez boloris ughaki amota mez vor karoghanumenq handurjel aysqanic heto eli em asum amota, hajord@ karanq Vahei tegh@ linenq cankacacs.