Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմնված Cafe4tune (Կաֆեֆորտուն) ընկերությունը ստեղծել է նույնանուն սոցիալական կայք, որը գործարկվել է այս տարվա հունվարից՝ նպատակադրվելով առաջատար դիրք գրավել համաշխարհային սարդոստայնի շուկայում և մրցել Ֆեյսբուքի հետ: Նախաձեռնողները հավատում են իրենց հաջողությանը, քանի որ կայքի առաջխաղացումն ու տարածումը բավականին դինամիկ է՝ ներգրավելով օգտատերեր աշխարհի ամենատարբեր երկրներից: