Կոչ Շուշան Պետրոսյանին` լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել

MHM69959-copy2-600x3991

Օրերս Ազգային ժողովի քառօրյայի ժամանակ մոտեցա մեր նորաթուխ պատգամավոր Շուշան Պետրոսյանին և շատ սիրալիր ու քաղաքավարի տոնով, ինչպես կվարվեր յուրաքանչյուր նորմալ լրագրող, ասացի, որ ուզում եմ հարցազրույց վերցնել: Անկեղծ ասած, ուզում էի մի դրական, լավ նյութ գրել, որովհետև անկախ նրա նկատմամբ մամուլում տեղ գտած քննադատություններին, կարծիքին, թե խորհրդարանը նրա տեղը չէ, ես կարծում եմ, որ նա ի վիճակի է օրենսդիր գործունեությամբ զբաղվել` հատկապես եթե նրան համեմատության մեջ ենք դնում պատգամավորական այն մեծ կույտի հետ, որի գոյությունը խորհրդարանում տրամաբանական որևէ հանգամանքով հնարավոր չէ պայմանավորել: 

Ջերմ ժպիտով բարևեցի և սպասում էի, որ ինքն էլ կժպտա ու կասի. «Խնդրեմ, ի՞նչ թեմայով եք ուզում զրուցենք…»: Բայց երգչուհի-պատգամավորն, առանց ժպիտի նշույլի, այնպես նայեց դեմքիս, որ ես, ինչ մեղքս թաքցնեմ, մի փոքր վախեցա ու դեմքիս ժպիտն ի սպառ չքացավ:  Հետո հարցրեց, թե որ թերթից եմ, իսկ երբ պատասխանեցի, դեռ խոսքս չավարտած`  ասաց. «Չէ՛, չէ՛, չե՛մ ուզում…ժամանակ չունեմ»:

Մի քիչ «վախեցած», մի քիչ էլ արդեն վիրավորված` ասացի. «Էդ դեպքում ինչո՞ւ հարցրեցիք, թե որ թերթից եմ: Թե՞ իմացաք, նոր մերժեցիք…»:

Այստեղ արդեն Շուշան Պետրոսյանը չդիմացավ ու թափեց իր ողջ մաղձը. «Իսկ դա քեզ իրավունք ա՞ տալիս իմ հետ նման տոնով խոսելու…լավ եմ անում, որ չեմ ուզում, որովհետև ես ձեզ լավ գիտեմ…ես ձեր տեսակը լավ գիտեմ…ես ձեզանից…»,-ասաց ու սկսեց դոշը թափ տալ…

Պարզ էր, որ խոսքը կոնկրետ ինձ չէր էր վերաբերում, այլ ընդհանրապես լրագրողներին: Շուշան Պետրոսյանը պարզապես լրագրողների նկատմամբ ունեցած իր ողջ չարությունն իմ վրա թափեց`ցույց տալով, թե ինչքան «վառված է» մեր «տեսակից»:

Բայց ե՞ս ինչ մեղք ունեմ, հարգելի Շուշան, որ վերջին շրջանում լրագրողների կողմից  անխնա «քլնգոցների» ես արժանանում: Չնայած հիմա արդեն համոզված եմ, որ լրագրողներն այդ հարցում այնքան էլ մեղավոր չեն, և խնդիրը պետք է այլ տեղ փնտրել…

Ինչևէ…վերջում պատգամավորին հիշեցրի խորհրդարանի ամբիոնից նախօրեին հնչեցրած իր առաջին ելույթը, որտեղ նա համայն հայությանը կոչ էր անում բանակում տեղի ունեցող մեկ դեպքով ընդհանրացումներ չանել և չվարկաբեկել ողջ բանակը: Ես էլ նրան խորհուրդ տվեցի նույն կերպ վարվել և լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել:

Պատասխանեց.  «Հիմա ուզում ես ասես, որ դու իրանցից լավն ես, հա՞…»:

Հասկացա, որ պարզապես անիմաստ է խոսակցությունը շարունակել, քանի որ նման դեպքում ավելի լավ է «No comment» իրավիճակը:

Ի՞նչ ասեմ, հարգելի Շուշան, ցավում եմ, որ խորհրդարանում դեռ չհաստատված` արդեն սեպ ես խրում քո և լրագրողների միջև: Իսկ առջևում դեռ խորհրդարանական երկար ու քարքարոտ հինգ տարիներն են…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր

6 Մեկնաբանություն “Կոչ Շուշան Պետրոսյանին` լրագրողական դաշտում ընդհանրացումներ չանել” վերաբերյալ

  1. Ապրես, Անի ջան, հետաքրքիր հոդվածի համար:

  2. Աննա

    Իմ կարծիքով պատճառն այլ է, պարզապես տգեղ կանայք (Շուշան), նախանձում են գեղեցիկներին, դրա փոխարեն կարա իրեն նեղություն տա քիչ բթվի

  3. dansu

    Shushan@ sovorakan zoh e,mard piti ir misyan haskana i skzbane ev chgaytakxvi….

  4. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  5. ՔՐԻՍՏԻՆԱ

    APRES ANI JAN LAV HODVACI HAMAR. ES CHISHT ASAC SHUSHANIC CHEI SPASUM, BAYC HUSOV EM NA KKARDA U KZXCHA. ISK QEZ NORIC SHNORHAKALUTYUN

  6. rsahak

    Նման մարդկաց համար ձեր դիմելը կամ շփումը վիրավորանք է հանդիսանում:
    Հանգիստ թողեք այդ մարդկանց:
    Տարածեք/ծառայեք բարուն, եղեք գթասիրտ և մեծահոգի: