Ծախված «Պրավդան» և պապիս մահվան դատավճիռը

Ծախված «Պրավդան» և պապիս մահվան դատավճիռը

1959 թ., Բաշքենդ (Արծվաշեն): Գյուղում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքների, բերքահավաքի շրջան է: Երկու բաշքենդցի` մեկը 40 տարեկան, մյուսը` մոտ 20, թուրքի գյուղից անասունների համար խոտ էին բերում: Քանի որ թուրքի գյուղերում խոտը շատ առատ էր, արծվաշենցիները հաճախ էին ձմռան անասնակերի հարցը լուծում հարևան ադրբեջանական գյուղերից խոտ գնելով: Գրեթե տուն էին հասել, երբ երկու հարբած «դրուժիննիկ» (հասարակական կարգը պահպանող երիտասարդներ) նրանց են մոտենում, և դրուժիննիկներից մեկը հայտարարում է, թե սայլին բարձած խոտը գողացված է:

Facebook Twitter Linkedin