2005 թվականից սկսած հետազոտություններ անցկացնելով Քարահունջում` մաթեմատիկոս-հետազոտող Վաչագան Վահրադյանը մի քանի խոշոր հայտնագործություններ է արել: Բարձր գնահատելով Քարահունջի ամենալայնածավալ հետազոտություններ իրականացնող գիտնականի` Պարիս Հերունու աշխատանքը և համամիտ լինելով նրա տեսակետին, ըստ որի` Քարահունջը եղել է աստղադիտարան և 7500 տարեկան է, ոչ թե 4000 տարեկան դամբարանադաշտ, ինչպես հնագետներն են ասում, Վահրադյանն ավելի առաջ գնաց. նրա հետազոտությունների արդյունքները վկայում են, որ Քարահունջը մոտ 14 000 տարվա պատմություն ունի, և այն անմիջական կապ ունի անգլիական Սթոունհենջի հետ: