«Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ Մհերն ընդունակ է մարդ սպանել»

«Եթե աչքովս էլ տեսնեմ, չեմ հավատա, որ Մհերն ընդունակ է մարդ սպանել»

1996 թվական, Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ, 52-րդ խուց: 12-14 հոգու համար նախատեսված խցում մի կերպ տեղավորված է 20-ից ավելի կալանավոր: Նրանց մեջ է նաև մաթեմատիկոս, ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանը, որը հանգամանքների բերումով, այդ թվում նաև քաղաքական, դրանից մեկ տարի առաջ հայտնվել էր այնտեղ: Խցի դուռը բացվեց: Ներս բերեցին նոր կալանավոր. «Պայծառ դեմքով մի երիտասարդ էր,- հիշում է Գուրգեն Մարտիրոսյանը,- երբ մտավ խուց, նրա դեմքի արտահայտությունն ինձ էնքան բան ասաց: Մարդ կա` դեմքին նայում ես` տեղով պրոբլեմ է, էդ տղան լույս էր արձակում, դա հազվագյուտ երևույթ է»:

Facebook Twitter Linkedin