Առավոտյան հասարակական տրանսպորտի վարորդը գնում է պարկ, անցնում պարտադիր բժշկական ստուգում, ինչը համապատասխան թղթի վրա հաստատվում է կնիքով, ապա տեխնիկական ստուգման է ենթարկվում տրանսպորտային միջոցը, որից հետո վարորդը դուրս է գալիս աշխատանքի: Բայց այս ամենը՝ լոկ թղթի վրա: Իրականում. «Ի՞նչ ստուգում, ի՞նչ բան. պեչատը կանեցում քցած ա, վերցնում, պեչատում ենք»,- խոստովանում է երթուղայինի վարորդը, որի անունը հայտնի պատճառով չենք հրապարակում: