Հայաստանում ֆրանսիական աշխարհահռչակ «Կարֆուր» սուպերմերկետների ցանցի բացումը կբացեր նաև հայաստանյան տնտեսության հիվանդ շնչառությունը` մաքրելով այն տասնամյակներ առաջ ախտահարած և տնտեսության մեջ ներծծված մենաշնորհային թույնից: Թվում է` դա արդեն իրատեսական էր և ողջունելի նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Հիշենք, որ ամենաբարձր մակարդակով մշտապես խոսվում է երկիրն այդ ախտից օր առաջ ազատելու անհրաժեշտության մասին, և «Կարֆուրի» մուտքը Հայաստան խոսքը գործ դարձնելու հիանալի հնարավորություն էր, բայց…