Աֆորիզմներ կանանց մասին

woman-sunrise

~Բնությունը կնոջն ասել է` եղիր հմայիչ, եթե կարող ես, իմաստուն, եթե ուզում ես, բայց շրջահայաց դու պետք է լինես բոլոր դեպքերում:

~Եթե աշխարհում չլինեին կանայք, աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին:

~Կարելի է ապացուցել կնոջը, որ նա ճիշտ չէ, բայց անհնար է նրան համոզել:

~Տղամարդը ներում և մոռանում, կինը ներում է, բայց չի մոռանում:

~Կանայք միտ ոգեշնչում են տղամարդկանց մեծ գործերի, սակայն միշտ խանգարում են դրանք ի կատար ածել :

~Ամեն կին պետք է ունենա չորս ընտանի կենդանի. ջրաքիս`զգեստապահարանում, յագուար`ավտոտնակում, վագր` մահճակալում և ավանակ, որ այդ ամենի համար վճարի :

~Կանայք ստեղծված են, որ նրանց սիրես, ոչ թե հասկանաս:

~Կանանց ինտուիցիան պարզապես զարմանալի է` նրանք նկատում են ամեն ինչ, բացի ակնհայտ բաներից:

~Կանայք երկու գերխնդիր ունեն` բան չունեն հագնելու և զգեստապահարանը փոքր է:

~Կին լինելը դժվար է հենց միայն նրա համար, որ հիմնականում տղամարդկանց հետ գործ ունի:

~Երբ կինը խորհուրդ է հարցնում, նրան ոչ թե խորհուրդ է անհրաժեշտ, այլ զրուցակից:

~Կնոջ ինտուիցիան շատ ավելի ճշգրիտ է, քան տղամարդու համոզվածությունը:

~Ավելի լավ է կնոջը զայրացնել, քան թողել, որ ձանձրանա:

~Կանանց ղեկավարելու երկու ձև կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:

~Կինը` ղեկին նույնն է, ինչ աստղը` երկնքում. դու նրան տեսնում ես, իսկ նա քեզ` ոչ:

~Կանանցից երբեք չգիտես` ինչ կարելի է սպասել…աղջի՞կ, թե տղա 🙂

~Երբեք մի ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, որի հետ հնարավոր է ապրել: Ամուսնացիր այնպիսի կնոջ հետ, առանց որի հնարավոր չէ ապրել:

~Միայն կինը կարող է ժամանակավորապես կանգնեցնել ժամանակը:

~Ամեն ինչ մարդու ձեռքերում է, իսկ մարդը` կնոջ:

~Իսկական կինն ունենում է երեք տարիք` երիտասարդություն, երկրորդ երիտասարդություն և հավերժ երիտասարդություն:

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր