«Շանթ»-ն իր քայլով գոնե կոմպլեքսավորվածի ու ստրկամիտի մասով հաստատեց, որ դա իրականություն է

arm137096204965

Այսօր, երբ խոսքի ազատությունն այն եզակի արժեքներից է Հայաստանում, որ քիչ թե շատ կայացել է` դառնալով մեր պետության անհամեմատ առավելություններից մեկը գոնե հարևան պետությունների կողքին, տեղի է ունենում մի բան, որը լուրջ ստվեր է գցում այդ ձեռքբերման վրա. «Շանթ» հեռուստաընկերությունն աշխատանքից ազատում է հայտնի հեռուստամեկնաբանին ոչ ավել ոչ պակաս ֆեյսբուքյան անկեղծ գրառման համար: Ընդ որում, այնտեղ անձնական վիրավորանք չկա, ընդհանուր նկարագիր է:

Որպես լրագրող` անընդունելի եմ համարում հեռուստաընկերության նման անհանդուրժող ու անհեռատես որոշումը: Կարծում եմ` դա ոչ միայն լրջորեն կնվազեցնի հեռուստաընկերության վարկանիշը, այլև կազդի սոցիալական ցանցերում ազատ ու անկաշկանդ արտահայտվելու հնարավորության վրա:

Ինչ վերաբերում է «Շանթ»-ի պարզաբանմանը, թե «իրենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են համարում», ապա պետք է հիշել հեռուստաեթերի մաքրման պահաջով հանդես եկած քաղաքացիների և դրան հաջորդած քննարկումների նկատմամբ հեռուստաընկերության ոչ կոռեկտ, ցինիկ, ոչ աշխատանքային արձագանքն ու միակողմանի լուսաբանումները….

Հիշեցնենք, որ Արմեն Դուլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Բայց ի՜նչ նման ենք…

Ռուսաստանի նորաստեղծ Հանրային հեռուստատեսությունը որոշել էր երեկվա եթերում կատակել Վլադիմիր Պուտինի ապահարզանի կապակցությամբ, բայց հաղորդումը անմիջապես էլ հանվել է… Ինչպե՞ս կարելի է կատակել նախագահի վերաբերյալ՝ դա պետական հեղաշրջման նման մի բան է… Բայց ի՜նչ նման են ռուսաստանցի եւ հայաստանցի հեռուստապատասխանատուները իրենց պրիմիտիվության մակարդակով…»:

Գրառմանը հետևել էր օգտատերերից մեկի հետևյալ մեկնաբանությունը. «Կոմպլեքսավորված, գեղացի, ստրկամիտ, անհամ ու անմակարդակ շանորդիներ են», որին Դուլյանը պատասխանել էր. «Բացի վերջինից, մնացածի հետ լիովին համամիտ եմ»:

«Շանթ»-ն իր քայլով գոնե կոմպլեքսավորվածի ու ստրկամիտի մասով հաստատեց, որ դա իրականություն է:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր