Գեներալ Մանվելն ուզում է հավասարվել շարքային ազատամարտիկներին

91467

Ամեն անգամ Ազգային ժողովի նիստերը լուսաբանելիս համոզվում եմ, որ մեր խորհրդարանը շատ էկզոտիկ, շատ կոլորիտային, շատ համուհոտով խորհրդարան է…ախր որտեղ էսքան գունագեղ դեմքեր, անուններ կան, ոչ մի տեղ, սա լրիվ աստղաբույլ է, իսկ էսօր էդ աստղերից մեկի բենեֆիսն էր:

Առաջին անգամ Աժ բարձր ամբիոնից ելույթ ունեցավ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը և իրենց Էջմիածնի բարբառախառն և պարզ, հասարակ, ժողովրդին հասանելի հայերենով ներկայացրեց իր համահեղինակած` «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին»օրինագծի հիմնական էությունը. «Ուզում եմ իջնել, հավասարվել շարքային ազատամարտիկներին…»,-հայտարարեց գեներալը:

Բայց ոնց հասկացա` չի պատրաստվում իր ժամանակակից վիլիսներից (բրաբուսներից) հրաժարվել: Իսկ հավասարվելու հակառակ տարբերակը, որ շարքային ազատամարտիկները սկսեն բրաբուս քշել, պարզ է, որ իրատեսական չէ: Հա…ճիշտ է` հետո պարզաբանեցին, որ խոսքը բարոյական հավասարության մասին է…

Բայց դե դժվարն առաջինն է: Հուսանք, որ հետագայում մեր օրինաստեղծ գեներալ-պատգամավորները բարոյական նախագծեր ներկայացնելուց անցում կկատարեն ավելի շոշափելի նախագծերի, քանի որ շարքային ազատամարտիկն էլ է մարդկային միս ու արյունից բաղկացած էակ և նրա արժանապատիվ կյանքն էլ է նյութական բարեկեցություն պահանջում…

Ելույթի մանրամասներն` այստեղ

 

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր