Հայաստանը, Ոստանիկն ու Անաստասյան. հայրենադարձ երիտասարդի պատմությունը

Հայաստանը, Ոստանիկն ու Անաստասյան. հայրենադարձ երիտասարդի պատմությունը

Ոստանիկ Աճեմյանը երիտասարդ տնտեսագետ է: Ծնվել է Մոսկվայում, սովորել Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանում, ստացել տնտեսագետի որակավորում, աշխատել Մոսկվայի լավագույն ընկերություններից մեկում: Սակայն անցած տարի նա տեղափոխվել է Երևան ու իրեն համարում է հայրենադարձված հայ: Նրա հետ է նաև հարսնացուն` Անաստասյա Վոլկովան, որի հետ նա պատրաստվում է կազմել հայկական ընտանիք` բոլոր ավանդույթներով: Սակայն. մինչ երիտասարդ զույգին անդրադառնալը պատմենք, թե ինչպես Ոստանի մայրական պապը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից ու հաստատվել Մոսկվայում. «Պապս տեղափոխվել է գարնանային կատար հիվանդության պատճառով: Մայրս այնտեղ է մեծացել: 1987 թվականին, երբ եկել է Հայաստան,…

Facebook Twitter Linkedin

​«Երևանն ամենալավ տեղն է աշխարհում». Կանադայից հայրենադարձվածի խոստովանությունը

​«Երևանն ամենալավ տեղն է աշխարհում». Կանադայից հայրենադարձվածի խոստովանությունը

Զրույցը սկսելուն պես Եկատերինա Հայրապետյանն ասում է. «Հայաստանից հեռանալն ու արտերկրում բնակվելն իմ որոշումը չի եղել, ծնողներս տարբեր երկրներում են աշխատել՝ Ռուսաստան, Տանզանիա, Շվեյցարիա… Կարելի է ասել՝ մանկությունս ինքնաթիռներում է անցել»: Երբ 14 տարեկան էր, նրա ընտանիքը հաստատվում է Կանադայի Տորոնտո քաղաքում: Հիշում է, որ շարունակում էր կապված մնալ Հաայաստանի հետ, կարոտում էր Երևանը ու ամեն հնարավորության դեպքում գալիս էր այցի: Պատմում է, որ երբ նոր էին գնացել Կանադա և փորձում էին ընտելանալ տեղի հայ համայնքի կյանքին, կիրակի օրերին երբեմն այցելում էին տեղի հայկական եկեղեցիներ, որոնք Տորոնտոյում հինգն էին և…

Facebook Twitter Linkedin

​«Այլ կերպ». երիտասարդ հայրենադարձի կարգախոսը կյանքում ու բիզնեսում

​«Այլ կերպ». երիտասարդ հայրենադարձի կարգախոսը կյանքում ու բիզնեսում

1990-ականների սկզբին շատերի պես Սոֆյա Խաչատրյանի ընտանիքն էլ արտագաղթեց: Սկզբում` Ռուսաստանի հեռավոր Ուֆա քաղաք, ապա` Ղազախստան: Սոֆյան այդ ժամանակ ընդամենը 7 տարեկան էր: Հայկական կուռ համայնք չունեցող այս երկրում, որտեղ ուծացման վտանգը միշտ սպառնում է հայկական ընտանիքներին, լուրջ ջանքեր են պետք երեխաներին հայկական արմատներին, հայոց լեզվին, մշակույթին ու ավանդույթներին ամուր կառչած պահելու համար: Լավ օրից չէին հեռացել հայրենիքից, և թանկ էր այն հողը, որի պաշտպանության համար կռիվ էր տվել նաև հայրը: Դա էր պատճառը, որ վերջինս արգելում էր երեխաներին տանը ռուսերեն խոսել, չնայած երեխաները ստիպված էին ռուսական դպրոց հաճախել: Դպրոցական…

Facebook Twitter Linkedin

​«Նաիրիան». ինչպես ստեղծվեց հայկական ամենաբնական ու ամենաբուրավետ բրենդը

​«Նաիրիան». ինչպես ստեղծվեց հայկական ամենաբնական ու ամենաբուրավետ բրենդը

«Ինչպես վեհաշուք կաղնին է աճում մանրիկ սերմնաբույսից, այդպես էլ ամեն մեծ բան սկսվում է փոքրից»: Այս միտքը կարդում եմ կոսմետիկ բնական միջոցներ արտադրող հայկական «Նաիրիան» ընկերության կայքում: Սա ընդամենը մի պարզ նախադասություն է, որի մեջ թաքնված է մի մեծ ու հետաքրքիր բիզնես նախագծի իրականացման պատմություն: Դրա մասին արժե իմանալ, գնահատել և դրանով հպարտանալ: Հայկական ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող տնտեսության մեջ նման ընկերությունների մուտքն իսկական փարոս է: Իսկ օտարածին ու անհայտ բաղադրություններով լի կոսմետիկայի հսկա շուկայում մոլորված հայ կանանց ու աղջիկների համար` հրաշալի այլընտրանք: Չնայած իր համեմատաբար փոքր տարիքին` կարելի…

Facebook Twitter Linkedin

​«Մեր տանը նույնիսկ Արարատի նկարը չկար». հայրենադարձություն Իռլանդիայից

​«Մեր տանը նույնիսկ Արարատի նկարը չկար». հայրենադարձություն Իռլանդիայից

Աննա Աղաջանյանի ընտանիքը Իռլանդիա է տեղափոխվել 90-ականներին: Հայրը կենսաֆիզիկոս է, մայրը՝ կենսաքիմիկոս: 1990 թ. Աննայի հայրն Անգլիայում մասնակցում է մի գիտաժողովի, որի ժամանակ նույն թեման ուսումնասիրող մի անգլիացի պրոֆեսորից առաջարկ է ստանում մեկ տարով տեղափոխվել Անգլիա և համատեղ ուսումնասիրություններ անցկացնել: 90-ականների ցուրտ ու մութ տարիները հորը ստիպում են ժամանակավորապես ընտանիքն էլ տեղափոխել այնտեղ: Այդ ժամանակ Աննան դեռ նոր էր դպրոց գնում, եղբայրն ավելի փոքր էր: Հայրն աշխատում էր բրիտանական ամենահայտնի համալսարաններից մեկում՝ Շեֆիլդի համալսարանում: Կես տարի անց այն բաժինը, որտեղ հայրն էր աշխատում, տեղափոխվում է Դուբլինի համալսարան: Այդպես նրանք հայտնվում…

Facebook Twitter Linkedin

​«Խոսում եմ անգլերեն, տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում»

​«Խոսում եմ անգլերեն, տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում»

Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել: Րաֆֆի Պետրոսյանը հայ է: Ավելի ճիշտ՝ կիսով չափ: Նրա հայրն իրանահայ է, ծնվել է Թեհրանում, 18 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ընդունվել համալսարան, որտեղ էլ ծանոթացել է անգլո-ֆրանսուհի կնոջ հետ: Հայկական և անգլո-ֆրանսիական գեների միության արդյունքում ծնվել է Րաֆֆին: ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ապրող ինտերնացիոնալ ընտանիքում սկզբում…

Facebook Twitter Linkedin

«Հայաստանը հազար Եվրոպա արժի». սիրիահայ երիտասարդ

«Հայաստանը հազար Եվրոպա արժի». սիրիահայ երիտասարդ

Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան: Մոնթեն կարոտով է հիշում Սիրիան, որտեղ կյանքը բնականոն հունով էր ընթանում, և բոլորն իրենց տեղն ու դերն ունեին: Սովորում էր դպրոցում, զուգահեռ զբաղվում սպորտով. որոշել էր թենիսիստ…

Facebook Twitter Linkedin

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Հավանաբար շատերն են հիացել Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան-շենքով, նրա ուրույն ոճով ու զարդաքանդակներով: Սակայն քչերին է բախտ վիճակվել մտնել շենքից ներս ու տեսնել անզուգական որմնանկարները: Դա մի ֆանտաստիկ արևելյան փոքրիկ աշխարհ է, որտեղ մի պահ քեզ արևելքի տիրակալ ես զգում: Արդեն 42 տարի այստեղ ամեն օր աշխատանքի գալու երջանկությունն ունի «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» ՀԿ-ի նախագահ Միքայել Հարությունյանը: Ահա թե ինչ է պատմում նա հուշարձան-շենքի կառուցման մասին: Պարսիկ հյուպատոսի պատվավոր նստավայրը 1876-ից մինչև 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունն այն եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: XIX դարի կեսերին այս…

Facebook Twitter Linkedin

​Կանադայից հայրենադարձված երիտասարդն ու խորհրդավոր բանալին

​Կանադայից հայրենադարձված երիտասարդն ու խորհրդավոր բանալին

Հովիկ Թաշճյանը ծնվել ու մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներն արդեն 8 ամիս է` ապրում է Հայաստանում որպես սովորական հայ քաղաքացի: «Մարդիկ կան, որ մեծ ծրագրերով են գալիս, մեծ գումարներ են բերում, որ ինչ-որ գործ դնեն: Ես ուղղակի եկել եմ` մտածելով, որ այն, ինչ Կանադա կընեմ, կարող եմ և հոս ընել: Այո, միգուցե Հայաստանի զորացմանը չեմ օգներ, ներդրումներ չեմ ըներ, բայց կարող եմ գալ ու հոս ապրել: Այս միտքը պետք է դրսի հայերը հասկնան: Պետք է նաև տեղյակ լինեն, որ Հայաստան չեն գա միայն երկիրն ազատագրելու կամ չգիտեմ…

Facebook Twitter Linkedin

Հաշմանդամ դարձած զինվորի սիրո պատմությունն ու երազանքը

Հաշմանդամ դարձած զինվորի սիրո պատմությունն ու երազանքը

Արտեմն ու Սոնան դասընկերներ էին, սակայն նրանց ոչ միայն դպրոցական ընկերությունն էր կապում, այլև պատանեկան առաջին սերը: 9-րդ դասարանում Սոնայի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան: Նրանք բաժանվում են՝ սիրո ծիլերը թաքցնելով հոգու խորքում, բայց մի օր կրկին ծլարձակելու թաքուն հույսով: Անցնում են տարիներ: Նրանք մեծանում են, ամեն մեկն իր կյանքի ճանապարհն է ընտրում` առանց մեկը մյուսի մասին որևէ տեղեկություն իմանալու: 2008 թվականն էր: Սոնան Ռուսաստանում ընդունվել էր համալսարան, իսկ Արտեմը զորակոչվել էր բանակ` ծառայելու Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում: Մի քանի ամսից պետք է զորացրվեր: Արտեմի մայրը, որ միայնակ էր մեծացրել…

Facebook Twitter Linkedin