​«Խոսում եմ անգլերեն, տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում»

​«Խոսում եմ անգլերեն, տեսքս էլ հայկական չէ, բայց ես ինձ լիարժեք հայ եմ զգում»

Ոչ հայկական արտաքինով, անգլախոս այս երիտասարդին տեսնողն առաջին հայացքից կմտածի, թե նա օտարերկրացի է, որը Հայաստան է եկել Հյուսիսային Եվրոպայի կողմերից: Կապույտ աչքերի, շիկահեր մազերի և մորուքի տակ, սակայն, հայկական հայացք ու դիմագծեր են թաքնված, ինչը ուշադիր լինելու դեպքում հնարավոր չէ չնկատել: Րաֆֆի Պետրոսյանը հայ է: Ավելի ճիշտ՝ կիսով չափ: Նրա հայրն իրանահայ է, ծնվել է Թեհրանում, 18 տարեկանում տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, ընդունվել համալսարան, որտեղ էլ ծանոթացել է անգլո-ֆրանսուհի կնոջ հետ: Հայկական և անգլո-ֆրանսիական գեների միության արդյունքում ծնվել է Րաֆֆին: ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում ապրող ինտերնացիոնալ ընտանիքում սկզբում…

Facebook Twitter Linkedin

«Հայաստանը հազար Եվրոպա արժի». սիրիահայ երիտասարդ

«Հայաստանը հազար Եվրոպա արժի». սիրիահայ երիտասարդ

Երբ շաբաթվա օրերին այցելեք վերնիսաժ՝ այնտեղ շատ սիրիահայերի կտեսնեք, որոնց մեծ մասը զբաղվում է զարդերի վաճառքով: Նրանց մեջ հաճելի արտաքինով, բարձրահասակ մի երիտասարդ կա` մոտ 20 տարեկան, որը նույնպես արծաթյա զարդեր է վաճառում: Քիչ այն կողմ նրա հայրն է` անտիկվար իրերի վաճառակետով: Հայր ու տղա զբաղվում են առևտրով, որ օրվա ապրուստը վաստակեն: Չէ՞ որ ամեն ինչ թողել են Սիրիայում ու ձեռնունայն հասել Հայաստան: Մոնթեն կարոտով է հիշում Սիրիան, որտեղ կյանքը բնականոն հունով էր ընթանում, և բոլորն իրենց տեղն ու դերն ունեին: Սովորում էր դպրոցում, զուգահեռ զբաղվում սպորտով. որոշել էր թենիսիստ…

Facebook Twitter Linkedin

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Արևելյան գոհարը` Երևանի սրտում (լուսանկարներ)

Հավանաբար շատերն են հիացել Հանրապետության 32 հասցեում գտնվող պատմական հուշարձան-շենքով, նրա ուրույն ոճով ու զարդաքանդակներով: Սակայն քչերին է բախտ վիճակվել մտնել շենքից ներս ու տեսնել անզուգական որմնանկարները: Դա մի ֆանտաստիկ արևելյան փոքրիկ աշխարհ է, որտեղ մի պահ քեզ արևելքի տիրակալ ես զգում: Արդեն 42 տարի այստեղ ամեն օր աշխատանքի գալու երջանկությունն ունի «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» ՀԿ-ի նախագահ Միքայել Հարությունյանը: Ահա թե ինչ է պատմում նա հուշարձան-շենքի կառուցման մասին: Պարսիկ հյուպատոսի պատվավոր նստավայրը 1876-ից մինչև 1920 թ. նոյեմբերյան հեղափոխությունն այն եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: XIX դարի կեսերին այս…

Facebook Twitter Linkedin

​Կանադայից հայրենադարձված երիտասարդն ու խորհրդավոր բանալին

​Կանադայից հայրենադարձված երիտասարդն ու խորհրդավոր բանալին

Հովիկ Թաշճյանը ծնվել ու մեծացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում: Երիտասարդ նկարիչ, գրաֆիկ-դիզայներն արդեն 8 ամիս է` ապրում է Հայաստանում որպես սովորական հայ քաղաքացի: «Մարդիկ կան, որ մեծ ծրագրերով են գալիս, մեծ գումարներ են բերում, որ ինչ-որ գործ դնեն: Ես ուղղակի եկել եմ` մտածելով, որ այն, ինչ Կանադա կընեմ, կարող եմ և հոս ընել: Այո, միգուցե Հայաստանի զորացմանը չեմ օգներ, ներդրումներ չեմ ըներ, բայց կարող եմ գալ ու հոս ապրել: Այս միտքը պետք է դրսի հայերը հասկնան: Պետք է նաև տեղյակ լինեն, որ Հայաստան չեն գա միայն երկիրն ազատագրելու կամ չգիտեմ…

Facebook Twitter Linkedin

Հաշմանդամ դարձած զինվորի սիրո պատմությունն ու երազանքը

Հաշմանդամ դարձած զինվորի սիրո պատմությունն ու երազանքը

Արտեմն ու Սոնան դասընկերներ էին, սակայն նրանց ոչ միայն դպրոցական ընկերությունն էր կապում, այլև պատանեկան առաջին սերը: 9-րդ դասարանում Սոնայի ընտանիքը տեղափոխվում է Ռուսաստան: Նրանք բաժանվում են՝ սիրո ծիլերը թաքցնելով հոգու խորքում, բայց մի օր կրկին ծլարձակելու թաքուն հույսով: Անցնում են տարիներ: Նրանք մեծանում են, ամեն մեկն իր կյանքի ճանապարհն է ընտրում` առանց մեկը մյուսի մասին որևէ տեղեկություն իմանալու: 2008 թվականն էր: Սոնան Ռուսաստանում ընդունվել էր համալսարան, իսկ Արտեմը զորակոչվել էր բանակ` ծառայելու Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում: Մի քանի ամսից պետք է զորացրվեր: Արտեմի մայրը, որ միայնակ էր մեծացրել…

Facebook Twitter Linkedin

Մեր բանակի ամենաարժեքավոր զենքը. սմե՞րչ, թե…

Մեր բանակի ամենաարժեքավոր զենքը. սմե՞րչ, թե…

Ադրբեջանի կողմից սանձազերծված 4-օրյա պատերազմը մի փորձաքար էր՝ ստուգելու նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու կենսունակությունը: Ի հեճուկս հոռետեսների և օրնիբուն հայրենակիցների նկատմամբ մաղձ ու ատելություն քարոզող «ամենագետների»՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց մեկ ակնթարթում բռունցք դառնալու իր ֆենոմենը: Ազգային զարթոնքի հրավառություն. ահա այսպես կարելի է բնութագրել վերջին օրերին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տիրող հոգեբանական մթնոլորտն ու ոգևորությունը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված աննախադեպ հարձակումն ու լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը մի մարդու պես ոտքի հանեց ողջ հայությանը: Զորակոչ չհայտարարվեց, սակայն առաջին իսկ օրվանից սկսվեց կամավորական…

Facebook Twitter Linkedin

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

Բաղրամյանով քայլելով իջնում եմ, հասնում Մոսկովյան խաչմերուկ, թեքվում աջ, մի փոքր էլ քայլում ու հանկարծ Մոսկովյան 22 հասցեում մի շենք եմ հայտնաբերում: Այո, բառիս բուն իմաստով հայտնաբերում, որովհետև նույն հատվածով երևի հարյուր անգամ եմ անցել ու այդ շենքը չեմ էլ նկատել: Իսկական գլուխգործոց: Եթե ճարտարապետական լեզվով ասենք` ռուսական կլասիցիզմի նմուշ, իսկ եթե ավելի պարզ` նախագահականի շենքի նմանությամբ մի շենք, որի նմանը հնարավոր չէ տեսնել Երևանում: Սակայն այդ հրաշալի կառույցն ասես գլուխը կախ, ամոթխած թաքնվել է, որպեսզի մարդիկ հանկարծ չնկատեն, չտեսնեն, թե իր գեղեցկությունն ինչ անփառունակ վիճակում է հայտնվել: Շենքի դարպասը…

Facebook Twitter Linkedin

​«Մամ, մի՛ անհանգստացիր, ես լավ եմ». քառօրյա պատերազմի հերոսները

​«Մամ, մի՛ անհանգստացիր, ես լավ եմ». քառօրյա պատերազմի հերոսները

Մուրացանի զինվորական հոսպիտալը վերջին օրերին ուխտատեղի է դարձել: Այնտեղ են շտապում ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինվորների հարազատներն ու բարեկամները, այլև սովորական քաղաքացիներ, որոնք իրենց երախտիքի խոսքն են ուզում հայտնել հայրենիքի պաշտպաններին: Իսկ լրագրողների հոսքի մասին խոսելն ավելորդ է: Այնտեղ ամեն օր լրագրողական խմբեր են այցելում, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Լավ է, որ ամենօրյա լրահոսից մի քիչ նվազել են աստղային ճղճիմ անցուդարձի բոհեմական վերնագրերը, և օրվա հերոսը դարձել է սահմանին կանգնած, վիրավորված ու հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած զինվորը: Սակայն վատ է, որ ամենօրյա…

Facebook Twitter Linkedin