Ոստանիկ Աճեմյանը երիտասարդ տնտեսագետ է: Ծնվել է Մոսկվայում, սովորել Գուբկինի անվան նավթի և գազի ռուսական պետական համալսարանում, ստացել տնտեսագետի որակավորում, աշխատել Մոսկվայի լավագույն ընկերություններից մեկում: Սակայն անցած տարի նա տեղափոխվել է Երևան ու իրեն համարում է հայրենադարձված հայ: Նրա հետ է նաև հարսնացուն` Անաստասյա Վոլկովան, որի հետ նա պատրաստվում է կազմել հայկական ընտանիք` բոլոր ավանդույթներով: Սակայն. մինչ երիտասարդ զույգին անդրադառնալը պատմենք, թե ինչպես Ոստանի մայրական պապը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից ու հաստատվել Մոսկվայում. «Պապս տեղափոխվել է գարնանային կատար հիվանդության պատճառով: Մայրս այնտեղ է մեծացել: 1987 թվականին, երբ եկել է Հայաստան,…