Մեր բանակի ամենաարժեքավոր զենքը. սմե՞րչ, թե…

Մեր բանակի ամենաարժեքավոր զենքը. սմե՞րչ, թե…

Ադրբեջանի կողմից սանձազերծված 4-օրյա պատերազմը մի փորձաքար էր՝ ստուգելու նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու կենսունակությունը: Ի հեճուկս հոռետեսների և օրնիբուն հայրենակիցների նկատմամբ մաղձ ու ատելություն քարոզող «ամենագետների»՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց մեկ ակնթարթում բռունցք դառնալու իր ֆենոմենը: Ազգային զարթոնքի հրավառություն. ահա այսպես կարելի է բնութագրել վերջին օրերին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում տիրող հոգեբանական մթնոլորտն ու ոգևորությունը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված աննախադեպ հարձակումն ու լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը մի մարդու պես ոտքի հանեց ողջ հայությանը: Զորակոչ չհայտարարվեց, սակայն առաջին իսկ օրվանից սկսվեց կամավորական…

Facebook Twitter Linkedin

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

​Գիտնականի տուն. Երևանի ամենագեղեցիկ ու ամենաառեղծվածային շենքերից մեկը

Բաղրամյանով քայլելով իջնում եմ, հասնում Մոսկովյան խաչմերուկ, թեքվում աջ, մի փոքր էլ քայլում ու հանկարծ Մոսկովյան 22 հասցեում մի շենք եմ հայտնաբերում: Այո, բառիս բուն իմաստով հայտնաբերում, որովհետև նույն հատվածով երևի հարյուր անգամ եմ անցել ու այդ շենքը չեմ էլ նկատել: Իսկական գլուխգործոց: Եթե ճարտարապետական լեզվով ասենք` ռուսական կլասիցիզմի նմուշ, իսկ եթե ավելի պարզ` նախագահականի շենքի նմանությամբ մի շենք, որի նմանը հնարավոր չէ տեսնել Երևանում: Սակայն այդ հրաշալի կառույցն ասես գլուխը կախ, ամոթխած թաքնվել է, որպեսզի մարդիկ հանկարծ չնկատեն, չտեսնեն, թե իր գեղեցկությունն ինչ անփառունակ վիճակում է հայտնվել: Շենքի դարպասը…

Facebook Twitter Linkedin

​«Մամ, մի՛ անհանգստացիր, ես լավ եմ». քառօրյա պատերազմի հերոսները

​«Մամ, մի՛ անհանգստացիր, ես լավ եմ». քառօրյա պատերազմի հերոսները

Մուրացանի զինվորական հոսպիտալը վերջին օրերին ուխտատեղի է դարձել: Այնտեղ են շտապում ոչ միայն ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով վիրավորված զինվորների հարազատներն ու բարեկամները, այլև սովորական քաղաքացիներ, որոնք իրենց երախտիքի խոսքն են ուզում հայտնել հայրենիքի պաշտպաններին: Իսկ լրագրողների հոսքի մասին խոսելն ավելորդ է: Այնտեղ ամեն օր լրագրողական խմբեր են այցելում, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Լավ է, որ ամենօրյա լրահոսից մի քիչ նվազել են աստղային ճղճիմ անցուդարձի բոհեմական վերնագրերը, և օրվա հերոսը դարձել է սահմանին կանգնած, վիրավորված ու հայրենիքի պաշտպանության համար կյանքը չխնայած զինվորը: Սակայն վատ է, որ ամենօրյա…

Facebook Twitter Linkedin

27 տարեկան, 5 երեխա, ինքնասպանության 2 փորձ

27 տարեկան, 5 երեխա, ինքնասպանության 2 փորձ

27-ամյա Աննան հասցրել է 5 երեխա ունենալ: Նրա աչքերում, սակայն, ոչ թե մայրական բերկրանք ու երջանկություն է, այլ հոգսառատ տխրություն: Չնայած այս տարիքին՝ շատ է տառապել, դրա համար էլ կարծում է, որ տեսնողը չի ասի, թե 27 տարեկան է: «Երևի 40-ի տեսք ունեմ»,- տխրությամբ ասում է նա: Աննան ծնվել է Երևանում, սակայն ընտանիքը, սոցիալական պայմաններից դրդված՝ տունը վաճառել է ու տեղափոխվել գյուղ: 17 տարեկան էր, երբ հարևան գյուղից մի տղա է նրան տեսնում, հավանում, որոշում ամուսնանալ: Բայց Աննայի հայրը դեմ էր, ասում էր` դեռ փոքր ես, բացի այդ, տղան ու…

Facebook Twitter Linkedin

«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

Ուիլյամ Բայրամյանը ծնվել, մեծացել է Գլենդելում (ԱՄՆ): Նրա պապերը 40-ականների հայրենադարձության ժամանակ Սիրիայից և Լիբանանից նախ եկել են Հայաստան: Հայրական պապը ցեղասպանությունը վերապրածներից էր, ու նրա համար Հայաստանում հաստատվելը կարևոր խնդիր էր: Նա գիտնական էր, մի քանի լեզուների էր տիրապետում: Սակայն այդպես էլ չի համակերպվում խորհրդային իրականության հետ և, ի վերջո, հեռանում է Հայաստանից` ընտանիքով հաստատվելով Միացյալ Նահանգներում: Ուիլյամը պատմում է, որ երբ պապը պետք է գիտական թեզը պաշտպաներ, նրա աշխատանքը չեն ընդունում` ասելով, թե պետք է ռուսերեն գրված լինի: Նա հրաժարվում է պաշտպանությունից` ասելով, որ եթե Հայաստանում է, ապա…

Facebook Twitter Linkedin

Հայաստանյան ջերմ արեվը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

Հայաստանյան ջերմ արեվը՝ աշխարհակենտրոն Լոնդոնի փոխարեն

Ուղիղ մեկ տարի է, ինչ Անահիտն Անգլիայից վերադարձել է Հայաստան: Որքան էլ տարօրինակ թվա, 25-ամյա աղջիկն իր համար Հայաստանում շատ ավելի մեծ հնարավորություններ է տեսնում, քան աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկում՝ Լոնդոնում: «Լոնդոնն ինձ համար քաոս է, իհարկե՝ ոչ այնքան վատ առումով, բայց մի վայր է, որտեղ արդեն ամեն ինչ կայացած է ու կարծրացած, իսկ իմ նմանները՝ ինչքան ուզես: Իսկ Հայաստանը զարգացող երկիր է, ձևավորման մեջ, և դու կարող ես քո դերն ունենալ, ինչ-որ բան էլ դու անել այդ զարգացման մեջ»,- ասում է նա: Անահիտը 6 տարեկան էր, երբ նրա ընտանիքը…

Facebook Twitter Linkedin

​«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

​«Հայաստանը սիրել գործնականորեն». Ամերիկայից հայրենադարձված երիտասարդ քաղաքագետի կարգախոսը

Հայաստանի տարբեր քաղաքներում (Երևան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր), ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք գյուղերում այսօր ժամանակավոր ապաստան է գտել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն իր հայրենի գյուղից տեղահանված շուրջ 340 թալիշցի` մոտ 90 ընտանիք: «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Պոլատովը, որը նաև Հանրային խորհրդի Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի անդամ է, թալիշցիների ապագայով մտահոգված, դիմել է ՀՀ վարչապետին և ՀՀ Հանրային խորհուրդ: Պոլատովը նշում է, որ թալիշցիների մեծ մասը հուսահատ է, իսկ հայրենի գյուղ վերադառնալու ժամկետները, անվտանգ ապրելու երաշխիքները` անորոշ:…

Facebook Twitter Linkedin