​«Տղե՛րք, ձեզ պինդ կպահեք». ֆուտբոլային թիմի ու հայրենիքի 19-ամյա պաշտպանը

​«Տղե՛րք, ձեզ պինդ կպահեք». ֆուտբոլային թիմի ու հայրենիքի 19-ամյա պաշտպանը

Մայիսի 1-ին Անդրանիկ Զոհրաբյանը կդառնար 20 տարեկան, եթե ապրիլյան քառօրյա պատերազմը չխլեր երիտասարդ զինվորի կյանքը: Նրան ընդամենը 3 ամսվա ծառայություն էր մնացել, բայց ընտանիքի մինուճար որդին այդպես էլ տուն չվերադարձավ, ընկավ հերոսի մահով: Անդրանիկը մեկն էր այն 4 տղաներից, որոնք ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մինչև վերջին վայրկյանը քաջաբար կռիվ էին տվել անհավասար մարտում, մի քանի հոգով ժամեր շարունակ պայքարել 2-3 հարյուրանոց ադրբեջանցի հրոսակախմբի դեմ, որպեսզի չզիջեն հայկական կողմի համար անչափ կարևոր նշանակություն ունեցող իրենց դիրքը: Անդրանիկ Զոհրաբյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Քյարամ Սլոյանի…

Facebook Twitter Linkedin